Թալիբները հույս ունեն Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերություններ զարգացնել

Աֆղանստանի «Թալիբան» շարժումը Ռուսաստանում իր գործունեության արգելքի կասեցումը համարում է կարևոր քայլ և հույս ունի Քաբուլի և Մոսկվայի միջև դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների լիարժեք զարգացման վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի համար տված մեկնաբանության մեջ ասել է թալիբների կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
«Մենք այս քայլը համարում ենք շատ կարևոր, ապագայում Աֆղանստանն ու Ռուսաստանը միանշանակ լավ հարաբերություններ կհաստատեն տնտեսական և դիվանագիտական ոլորտներում»,- ասել է նա։ Զաբիհուլլայի խոսքով՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ քաղաքականություն է վարում Աֆղանստանի նկատմամբ»։
Պատասխանելով Ռուսաստանի Դաշնություն թալիբների պատվիրակության հնարավոր այցի մասին հարցին՝ նա ասել է, որ «որոշումը դեռ կայացված չէ», բայց «մոտ ապագայում պարզ կդառնա»։