Եվրոպան չի կարող լուռ մնալ Ադրբեջանում հայ պատանդների նկատմամբ իրականացվող դատական սկանդալի հանդեպ. Ֆրանսիացի փաստաբաններ

Ֆրանսիական FIGARO պարբերականը հրապարակել է ֆրանսիացի հայտնի փաստաբանների, փաստաբանական պալատների նախագահների, իրավապաշտպանների բավականին կոշտ հայտարարությունը, որում կոչ է արվում անպատիժ չթողնել Ադրբեջանին՝ մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների համար: Այն նախաձեռնել է Մոնպելիեի փաստաբանների պալատը:

 Ստորև թարգմանաբար ներկայացվում է կոչ-նամակի բովանդակությունը որոշ կրճատումներով.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի ստորագրումից 75 տարի անց, Եվրոպան առերեսվում է անընդունելի խախտումների հետ, որոնք չեն կարող անպատասխան մնալ: Ադրբեջանում հայ պատանդների դատավարությունը պետական անարդարության ամենաբացահայտ դրսևորումներից մեկն է:


Այս դատավարությունը, որը միջազգային լրատվամիջոցներն ու Եվրախորհրդարանը՝ 2025 թ. մարտի 13-ի բանաձևով որակել է որպես ձևական, ոտնահարում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ցույց է տալիս ադրբեջանական ռեժիմի կողմից հայերի նկատմամբ կիրառվող համակարգված ճնշումը: Ադրբեջանը, որը 2002 թվականից Կոնվենցիայի կողմ է, բացահայտորեն ծաղրում է իր պարտավորությունները, պարբերաբար մերժում է Եվրոպական դատարանի որոշումները՝ հրաժարվելով կատարել որոշումներ, որոնք դատապարտում են հայերի նկատմամբ խտրականության և խոշտանգումների գործողությունները: Այս ինստիտուցիոնալացված բռնապետությունը հասնում է իր գագաթնակետին 23 հայ պատանդների անարդար դատավարությամբ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ և կամայականորեն ձերբակալված քաղաքացիական անձինք:

Այս մարդիկ, որոնք գերեվարվել են էթնիկ զտման համատեքստում, ենթարկվում են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: Բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են այն տառապանքների մասին, որ նրանք կրում են, հատկապես Ռուբեն Վարդանյանը, որի լուսանկարներում ակնհայտ բռնության հետքեր են նկատվում: Նրան շուրջ 45 կեղծ մեղադրանք է առաջադրված: Նա կարողացել էր ընտանքի միջոցով ուղերձ փոխանցել՝ նշելով, որ «ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին: Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է»:

Այս խոսքերը հնչում են որպես տագնապի ազդանշան դատական համակարգի դեմ, որը վերածվել է հայերի ճնշման և համակարգված նվաստացման գործիքի: Այս դատավարությունը բացահայտորեն խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը երաշխավորում է արդար և հրապարակային դատաքննության իրավունքը՝ անկախ և անաչառ դատարանի առջև:

Այս խախտումների դեմ կոշտ արձագանքի բացակայությունը սպառնում է մարդու իրավունքների Եվրոպայի հիմքերին: Սրանով վտանգավոր նախադեպ է ստեղծվում: Չի կարելի հանդուրժել, որ Խորհրդի անդամ պետությունը գործի ապօրինի, առանց պատժի կամ հետևանքի:

Ֆրանսիական և եվրոպական փաստաբանական պալատները պետք է պահանջեն դիտորդների ներկայություն այս պատանդների դատավարության ժամանակ: Եթե եվրոպական փաստաբանները խիզախություն ունեն ներկա գտնվելու լրագրողների և այլախոհների դատավարություններին Թուրքիայում, Թունիսում կամ այլուր, ինչո՞ւ Ադրբեջանը պետք է խուսափի դրանից: Արդյո՞ք այն այնպիսի գերագույն բռնապետություն է, որի առջև մարդու իրավունքների պաշտպանները նահանջում են: Եվրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ: Եվրոպական կառույցները, անդամ պետությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը պետք է մոբիլիզացվեն՝ այս արդարադատության ծաղրին վերջ տալու համար: Եվրոպայի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի վստահելիությունը այսօր փորձության է ենթարկվում:

 Ժամանակն է գործել, որպեսզի անպատժելիությունը երբեք չդառնա նորմ»:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ. Հազարավոր ադրբեջանցիներ կարող են լցվել Սյունիք,իսկ զորքեր մտցնելու որոշումը կկայացվի՞. Հայկ Նահապետյան (video) Փաշինյանը շտապում է Թուրքիա՝ Էրդողանին համոզելու, որ… (video) Փաշինյանը կկրկնի իր տխրահռչակ իդեալի ճակատագիրը․ Նաիրա Զոհրաբյան (video) Գլուխը պատին է տալիս․ Արմեն Չարչյան (video) Կաթողիկոսին տուգանել են. մանրամասներ (video) Մինասյանի հետ կապված ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան #ՀԻՄԱ․ Իսրայելական գմբեթը փլուզվել է․ Իրանը աշխարհը կհասցնի կատաստրոֆայի, եթե․․ Երվանդ Բոզոյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչոցներին. Չարչյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Ինչ պայմանով է «Հայաստան» խմբակցությունը ցանկություն հայտնել միանալ իմպիչմենտի գործընթացին (video) Իրանի Սպահանի միջուկային օբյեկտում չորս շենք է վնասվել. Գրոսսի ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով Շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ. Մելքոնյանը բացահայտում է Ասում էիր՝ Գարեգինը ինչու՞ է լռել, հիմա դու ասա՝ ինչու՞ ես լռել․․․ Կարծում եմ՝ Իրանը չի գնա դրան, քանի որ այդ կհանգեցնի ԱՄՆ-ի արագ լայնածավալ ռազմական միջամտության․ Սաֆրաստյան «Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից․․․ փոփոխականները շատ են․ պարտիան՝ չափազանց բարդ» Միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ. Փեզեշքիան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մի հիմար մի բան է ասել... Վեհափառի մասին Փաշինյանի ասածը սուտ է. Արշակ Սրբազան (video) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել Դուք հասկանու՞մ եք՝ էս «իդիոտկան» ինչ է ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Փեզեշքիանի հետ զրույցում Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը խաղաղության պահպանման հարցում Քննչական կոմիտեն հենց հիմա պետք է զբաղվի Աննա Հակոբյանով․ Միքայել Աջապահյան (video) Առեղծվածային դեպք՝ Երևանում. շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am