Բելգիական ծագումով ամերիկացի դերասան Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարել, որ ցանկանում է ժամանել Ռուսաստան և դառնալ խաղաղության դեսպան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վան Դամի ուղերձով տեսանյութն ապրիլի 16-ին իր Telegram ալիքում հրապարակել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոն։
«Բարև ձեզ, պարոն Վլադիմիր Պուտին.... Մենք ցանկանում ենք գալ Ռուսաստան: Մենք կփորձենք ամեն ինչ անել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, որպեսզի դառնանք խաղաղության դեսպաններ: Ես կցանկանայի այդ դեսպանը լինել: Ինձ համար մեծ պատիվ կլինի այդ տիտղոսն ունենալ»,-հայտարարել է դերասանը:
Նա հիշեցրել է Սոչիում մարտեր առանց կանոնների Եվրոպայի բաց առաջնությունում իր և Պուտինի հանդիպման մասին։
Դերասանն ասել է, որ շուտով կլինի Ռուսաստանում, եթե Պուտինը դա ցանկանում է։
«Եկեք անենք դա՝ խաղաղության դեսպան։ Մենք չենք խոսի քաղաքականության մասին. միայն խաղաղության, սպորտի և երջանկության մասին»,-ասել է դերասանը՝ համբույրներ ուղարկելով Ռուսաստանին և Պուտինին։
Տեսանյութում նաև ներկա է մի տղամարդ, որի վերաբերյալ մի շարք զանգվածային լրատվամիջոցներ նշել են, որ նա ուկրաինացի գործարար և նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն է:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը