Բայդենը նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն ապրիլի 15-ին առաջին մեծ ելույթն է ունեցել հունվարին Սպիտակ տնից հեռանալուց հետո։ Նա քննադատել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից իրականացվող աշխատուժի կրճատումները՝ կենտրոնանալով Սոցիալական ապահովագրության վարչության վրա։

 Բայդենի ելույթի տեսանյութը հեռարձակել է NBC New-ը։«100 օրից պակաս ժամանակահատվածում այս վարչակազմն այնքան մեծ վնաս է հասցրել և այնքան մեծ ավերածություններ արել, որ նույնիսկ անհավանական է, որ դա կարող էր տեղի ունենալ այսքան շուտ», – ասել է Ջո Բայդենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մասին Չիկագոյում հաշմանդամություն ունեցողների աջակցության համաժողովում։

Իր գրեթե 30-րոպեանոց ելույթում Բայդենը հայտարարել է, որ Սոցիալական ապահովագրության վարչության աշխատակազմի կրճատումները մեծ վնաս կհասցնեն հանրությանը։

«Նրանք (խմբ.՝ նոր վարչակազմը) պատերազմ են հայտարարել Սոցիալական ապահովագրության վարչությանը՝ դուրս նետելով 7000 աշխատակցի», – ասել է Բայդենը՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ՝ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցողներ, կախված են սոցիալական վճարումներից։

«Ո՞ւմ տեղն են նրանք իրենց դրել», – իր ելույթում նշել է Բայդենը՝ նկատի ունենալով Թրամփի վարչակազմը։ 82-ամյա Ջո Բայդենը 2024 թ. հուլիսին դուրս եկավ նախագահական ընտրապայքարից Դոնալդ Թրամփի հետ բանավեճում վատ ներկայանալուց հետո։

 

 

Նրա փոխարեն Դեմոկրատական կուսակցությունն առաջադրեց ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, որը պարտվեց Թրամփին նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Գազամատակարարման պլանային դադարեցում Աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ որ հարցեր լուծել․ Երկրորդ նախագահ (video) Ուկրաինան շուտով Ավստրալիայից կստանա երկար սպասված օգնություն Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի բանախոսության Խի՞ պետք է ես խնդրեի երրորդ նախագահին մասնակցել ընտրություններին․ Ռոբերտ Քոչարյան (video) Թրամփը գոռում էր խաղաղության մասին, բայց տեռոր էր իրականացնում. Մասուդ Պեզեշկիան Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրոգոտում աճի կանխատեսումը Հալեպի նահանգում դաժան բախումներ են տեղի ունեցել քրդերի և Սիրիայի ԶՈւ-ի միջև Դատախազը մնացել է վարչապետի օգնական` դատախազի լիազորություններով. Ռոբերտ Քոչարյան Հակոբյան Աննա՛,դու պիտի պատասխան տաս՝ ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, ինչ եք արել․Մարգարյան (video) Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Թրամփի հետ քննարկել են Ուկրաինան Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դեռ բաց հարցեր են մնում․ Ալիևի օգնական Աննա՛,դե տենց գողական ես՝ Ալիևին ու Մեհրիբանին ասա՝ ոջիլ, թե գիտե՞ս՝ ոջիլի պես կճզմեն քեզ․ Զոհրաբյան (video) Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ Հռոմի պապը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոօլենովկան և Մարյինոն «Ես քո անցյալը լավ գիտեմ՝ ով ես եղել»․ գնդապետ Մախսուդյանը խայտառակեց Արծրուն Հովհաննիսյանին (video) ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան նախնական համաձայնության են եկել մի շարք ոլորտներում համագործակցության շուրջ Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից. News.am Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին, ես վստահ չեմ. Ռոբերտ Քոչարյան Ճգնաժամային իրավիճակներում կարող եմ կառավարել, այն մարդն եմ, որը ստեղծված իրավիճակում կարող է հարցերը լուծել. Քոչարյան Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա առնվազն երկու միլիարդը փոշիացրել է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան Պատասխան եք տալու․ Ռոբերտ Քոչարյանն՝ ԱԺ վերջին լկտիության մասին (video) «Եվրասիան» այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am