ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների, եւ այդ նպատակով է առաջնորդը կրկին հագել հեղափոխական կոստյումը եւ հոխորտում թալանը «հատիկառհատիկ» վերադարձնելու, երբեմնի «դուխը չկորցնելու» մասին, դրան են ուղղված հնչող նոր խոստումները:

Նաեւ փորձում է կանխել ու ուղղորդել «Ապօրինի գույքի մասին» օրենքի հետ կապված ՍԴ որոշումը, քանի որ այս օրերին բարձր դատարանը մտել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու այդ օրենքով: Եթե քիչ թե շատ օրենքին ծառայող ՍԴ ունենայինք, ապա այդ օրենքն անպայման հակասահմանադրական կճանաչվեր:

Երեկ ԱԺ-ում Փաշինյանը սովորականից ավելի ջղաձիգ էր, մեկ հայտարարում էր, թե «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որեւէ հիմք չկա»:

Հետո ափերից դուրս էր գալիս` բղավում, անկանոն շարժումներ անում, մի պահ էլ այնպես ճչաց, որ դահլիճից դուրս լրագրողներին ճեպազրույց տվող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վեր թռավ, աչքերը կլորացրեց, հետո իրեն հավաքեց`շարունակեց խոսքը։ ՔՊ-ում Փաշինյանի պահվածքը ենթադրել է տվել, որ գնում են արտահերթի, քանի որ Ալիեւը չի հրաժարվում Սահմանադրությունը փոխելու պահանջից:

Անգամ վարկածներ էին բարձրաձայնում, որ գուցե աշնանը երկուսը մեկում անեն՝ ե՛ւ արտահերթ ընտրություն, ե՛ւ հանրաքվե: Ներկայում օրենքը թույլ չի տալիս նույն օրն անել, բայց դա փոխելը ՔՊ-ի համար խնդիր չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը «Սասու՛ն, փողը լցրել ես ստամոքսդ, դու գիտե՞ս՝ ով ես»․ Արա Վարդանյան (video) Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ «Չի զգացվում, որ ուրախ եք, մեր էշ խելքն ասա»․ Փաշինյանի բորբոքված կռիվը՝ քաղաքացու հետ (video) Նիկոլը ձեզ շատ բան է համոզելու, բայց լսեք ամենավտանգավորի մասին․ Լևոն Քոչարյան (video) «Այ շան տղե՛րք, ո՞նց եք պատրաստվում Արշակ Սրբազանից ներողություն խնդրել»․ Աշոտ Անդրեասյան (video) Միայն Քոչարյանը կարող է դա անել. դե բախտներդ փորձեք․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք ի՞նչ եք անելու, որ հանկարծ Թուրքիան խփի 102-րդ ռազմաբազային․ Աշոտ Անդրեասյան (video) Հայերի Ադրբեջան վերադարձի հարցը պիտի դնենք դրանց դիմաց․Արցախը խառնելը անգրագիտություն է․ Քոչարյան (video) Նիկո՛լ, Իրանը չի ներելու քեզ այս ցինիկությունը․ սպասե՛ք․ Արա Վարդանյան (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն Աշտարակում՝ Փաշինյանի մասնակցությամբ․․․ Արա Վարդանյան (video) Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ» Բոլորին գիժ են սարքել սրանք․ Արման Աբովյան Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցը հատելու փորձ կատարած «Prima» նավթային լցանավի խոցման մասին Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կմնա տնային կալանքի տակ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի ԱՄՆ-ն իր երրորդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am