Չինաստանը և Վիետնամը քննարկում են՝ ինչպես խայտառակել ԱՄՆ-ին. Թրամփ

Չինաստանի և Վիետնամի առաջնորդները քննարկում են, թե ինչպես կարելի է խայտառակել Միացյալ Նահանգներին։ Այս մասին երկուշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Հանոյ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ մեղադրում Չինաստանին, չեմ մեղադրում Վիետնամին: Ես տեսա այսօրվա հանդիպումը: Սա հրաշալի է: Հիասքանչ հանդիպում: Այն կարծես փորձ էր՝ հասկանալու, թե ինչպես իրենք (Վիետնամը և Չինաստանը-խմբ.) կարող են անհարմար դրության մեջ դնել Միացյալ Նահանգներին»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է Վիետնամ։ Այցը կտևի ապրիլի 14-15-ը։ Ապրիլի 15-18-ը նա կայցելի Մալայզիա և Կամբոջա։