Թրամփը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ «շատ լավ առաջարկների» մասին

Մոտ ապագայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար «շատ լավ առաջարկներ» կլինեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ուզում եմ դադարեցնել սպանությունները, և ես կարծում եմ, որ մենք լավ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, կարծում եմ, որ շատ շուտով շատ լավ առաջարկներ կլինեն»,- ասել է նա։