Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ պարզաբանում, բացատրություն չի ուզել, բողոքի հայտագիր (նոտա) Սլովակիային չի ներկայացրել: Այս մասին գրում է «Հետք» պարբերականը:

Փետրվարին տեղական TA3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր խոսքի մեջ Ռ. Կալինյակը որպես օրինակ նշել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը: Հարցազրույցը Smer-SD կուսակցության ու Կալինյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրվել է փետրվարի 21-ին:

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Ուկրաինայում չեն կարող ընտրություններ անցկացվել, քանի որ այդ երկրի սահմանադրությունն արգելում է դրանց կազմակերպումը օկուպացիայի ժամանակ՝ Սլովակիայի ներկայիս ռուսամետ կառավարության ներկայացուցիչ Կալինյակն ասել է. «Եթե այն (նկատի ունի Ուկրաինան – հեղ.) միակը լիներ, որն օկուպացվել է, ես ոչինչ չէի ասի: Բայց Կիպրոսում ընտրությունները վատ չեն անցնում, ընդ որում՝ երկրի 1/3-ը օկուպացված է արդեն 40 տարի: Սա՝ առաջին դեպքը: Երկրորդ դեպքը՝ երբ ընտրություններ են անցկացվել շատ այլ տարածքներում. երբ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանը, բայց չնայած դրան՝ Ադրբեջանում տեղի են ունեցել որոշ գործընթացներ: Նման բազմաթիվ դեպքեր կան»:

ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը, մեր երկրում Սլովակիայի ռեզիդենտ դեսպան Միրոսլավ Հացեկը (Miroslav Hacek, դեսպան է 2022-ից) ՀՀ ԱԳՆ չի հրավիրվել, նրանից բացատրություն չի պահանջվել, Սլովակիայի կառավարությանը հայկական կողմը բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացրել, Սլովակիայում ՀՀ դեսպանությունը լռություն է պահպանել (այդ երկրում ՀՀ դեսպանը 2024-ից Անդրանիկ Հովհաննիսյանն է (նստավայրը՝ Վիեննա), որը միաժամանակ մեր դեսպանն է Ավստրիայում, Շվեյցարիայում, ինչպես նաեւ ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում):

Սլովակիայի հայ համայնքում վրդովված են, որ ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել սլովակ բարձրաստիճան պաշտոնյայի շարունակական ստերին: Համայնքում «Հետքի» աղբյուրը նշում է, որ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա չի ներկայացնում Սլովակիայի իշխանություններին, եւ Ռոբերտ Կալինյակը շարունակում է ադրբեջանական կեղծ թեզերի տարածումը:

Կարծել, թե ՀՀ կառավարությունը կամ ԱԳՆ-ն չի իմացել այս հայտարարությունների մասին, միամտություն կլինի, քանի որ հայ համայնքը դրանց արագ է արձագանքել, հետեւաբար անտեղյակության մասին խոսք չի կարող լինել:

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն Ռուբիոն Ռյուտեի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության ջանքերից հրաժարվելու հնարավորությունը Նարիշկին. Արևմուտքը փորձում է օգնել հակակառավարական ուժերին Թրամփ. մենք ուղղակի կասենք՝ դուք հիմար եք, դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք Պուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդին Մեդվեդև. Ռուսաստանը արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «լվանան ձեռքերը» ՌԴ ԱԳՆ. Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կոնտինգենտը բացասական հետևանքներ կունենա Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու որոշումը «AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Հարցն առավել հրատապ է և զգայուն, քանի որ խոսքը 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորի հոր մասին է. Արման Թաթոյան Ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ Ստեփանյան Չարիքի, նեռի գոյատևումը ստեղծողների ականջները երևում են կերպարանքների պոզերի արանքից․ Ղարամյան Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Պետք է օգնել Արսեն Թորոսյանին Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Երեսփոխան Գռզոն կրկին ստում է. 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհվածների 1/4 արցախցի է Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Զախարովան Զելենսկուն «արյունոտ ծաղրածու» է անվանել Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am