ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային ծրագրի հարցում. Վիտկոֆ

Միացյալ Նահանգները պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ բանակցություններում, երբ քննարկում են նրա միջուկային ծրագիրը, Wall Street Journal-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «կարմիր գծերի» մեջ է մտնում Իրանի՝ միջուկային զենքի արտադրության դադարեցումը։ Հատուկ բանագնացը թերթին ասել է, որ շաբաթ օրը Օմանում կայանալիք բանակցություններում Թրամփի վարչակազմի առաջին պահանջը կլինի Թեհրանը դադարեցնի միջուկային ծրագիրը, սակայն նա խոստովանեց, որ համաձայնության հասնելը կարող է «փոխզիջումներ պահանջել»: