Պետական մեղադրող կողմը խնդրում է Մոսկվայի Բուտիրսկի դատարանին մեղավոր ճանաչել Միխայիլ Խաչատուրյանին, ով հետմահու մեղադրվում է իր դուստրերին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և սեռական ոտնձգությունների մեջ։ Ինչպես ՏԱՍՍ-ին բացատրել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը, տուժածները պաշտպանել են դատախազի խնդրանքը։
«Կողմերն ավարտեցին ապացույցների ներկայացումը և այսօր սկսվեց կողմերի բանավեճը, որի ընթացքում դատախազությունը դատարանին խնդրեց ապացուցված ճանաչել Միխայիլ Խաչատուրյանի մեղքը և դադարեցնել նրա գործով քրեական հետապնդումը նրա մահվան կապակցությամբ։ Տուժող կողմի պաշտպանությունը պաշտպանել է դատախազի դիրքորոշումը»,- ասել է գործակալության աղբյուրը։
Խաչատուրյանի դեմ հարուցված քրեական գործը շուրջ երկու տարի դռնփակ քննվում է երեք դատավորների կողմից։ Բացի Պարշինից, քույրերին դատարանում ներկայացնում են փաստաբաններ Մարի Դավջաթյանը, Յարոսլավ Պակուլինը և Սվետլանա Դավիդովան։ Մահացածի հարազատները պնդում են, որ աղջիկների հայրն անմեղ է։
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը