ԱՄՆ-ը Ռուսաստանում Ուիթկովի բանակցությունները համարում է ուկրաինական կարգավորմանն ուղղված քայլ

Վաշինգտոնի վարչակազմը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի այցը Ռուսաստանի Դաշնություն և նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական քայլն է Ուկրաինայում հրադադարի և վերջնական կարգավորման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Քերոլայն Լևիթն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ ունի «բանակցությունների լծակներ»: «Ես կարող եմ հաստատել, որ պարոն Վիտկովը գտնվում է Ռուսաստանում՝ Կրեմլի և Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումների համար: Սա ևս մեկ քայլ է բանակցային գործընթացում, որն ուղղված է հրադադարի և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքմանը», - ասել է նա: Լևիթն այդ շփումների մասին այլ մանրամասներ չի հայտնել։ «Քանի դեռ այս բանակցությունները շարունակվում են, ես, անշուշտ, առաջ չեմ անցնի նախագահից և նրա թիմից»,- ասել է նա։