Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները վախեցած են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից՝ փորձելով պառակտել ու ճնշել այն:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո ՀՀ իշխանություններն ակնհայտորեն վախեցած են այդ պայքարից: Պատճառն այն է, որ հանրահավաքին մասնակցել է, տարբեր հաշվարկներով, շուրջ 15,000 մարդ, իսկ դրանից հետո ընթանում է քաղաքական ու հասարակական դաշտի լայն համախմբում հրապարակված օրակարգի շուրջ: Ասում են՝ նրանց ամենամեծ անհանգստությունն առնչվում է Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանին եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Ահա այդ պատճառով էլ իշխանական քարոզչամեքենան լծված է պայքարը հեղինակազրկելու եւ արցախցիների դեմ թշնամանք տարածելու կեղտոտ գործին: Դրանից բացի, իշխանությունների ազդեցության տակ գտնվող տարբեր անձանց միջոցով փորձում են պառակտել պայքարի շարքերը՝ թե՛ ներքին կոնֆլիկտներ հրահրելով, թե՛ արցախցիների շրջանում շեղող օրակարգային թեմաներ մտցնելով:

Հատկանշական է, որ տարբեր ուժերի կողմից նաեւ մոլորեցնող գործողություններ են իրականացվում, որոնք, ըստ զրույցների, ուղղորդվում են իշխանությունների կողմից: Այդպիսի դեպքերից է «Լույսի բանակի» կողմից ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքը, որն ընդհանրապես կապ չունի Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ այդ կազմակերպության ղեկավար Կարեն Արեյանը պետք է վրանում հանդիպեր խորհրդի ներկայացուցիչների հետ, սակայն վերջին պահին հրաժարվել է հանդիպումից:

Արցախցիների իրավունքների պաշտպանության այս թափ առնող շարժման դեմ իշխանությունների մեկ այլ քայլ էր բանակցություններում՝ վրանի ապամոնտաժման պայմանի առաջադրումը, որի դիմաց խոստացել էին մեկ ամսով երկարաձգել բնակվարձի աջակցության ծրագիրը, որը դադարեցվել է ապրիլի 1-ից: Այդ պայմանն արդեն ցույց է տալիս, որ իշխանությունները վախենում են վրանի առկայությունից եւ ընթացող զարգացումներից: Մեր տեղեկություններով՝ խորհրդում վճռական են տրամադրված՝ աշխատելով լայն հանրային համախմբման, առաջիկա մեծ հանրահավաքի ու դրան հաջորդելիք անհնազանդության պայքարի նախապատրաստության ուղղությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Մովսեսի բնակիչները կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Չծառայելու համար վճարած յուրաքանչյուր մարդ պետք է իրավունք չունենա պաշտոն զբաղեցնելու. քաղաքացի (video) Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ Իրենց թալանը շատ «անմեղ» ձևով է լինում #ՀԻՄԱ․ Հա՛ Աննա, քո նման «սատանայից» պետք է վախենալ, բայց… Տիգրան Չոբանյան (video) Արաղչին մեկնել է Հռոմ՝ Իրան-ԱՄՆ բանակցություններին մասնակցելու Ալիեւն ընդունել է Թյուրքական պետությունների ներքին գործերի նախարարների պատվիրակությանը G7-ը սպառնացել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե հրադադար չլինի Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները Մորթել են, ամեն ինչ ավիրել են․․․ Զարուհի Փոստանջյան (video) Вооружённые силы уже начали действовать — Путин раскрыл ближайший план (video) Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ Պռոշյան փողոցից հիվանդանոց է տեղափոխել Թուրքմենստանի վիրավnր քաղաքացի Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Ո՞վ է ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը․ մանրամասներ Եթե բանակում չեն ծառայում, ուրեմն պետք է փոխել բանակն ու մարդկանց, ոչ թե գնալ հեշտ ճանապարհով․ Վահրամ Միրաքյան ԱԱԾ պետ Աբազյանն ասաց՝ ես ձեզ խղճում եմ, իսկ Աննա Վարդապետյանը գիտե՞ք՝ ինչ է անում․ սևազգեստ մայր (video) Ռուսաստանի երկնքում 112 անօդաչու թռչող սարք է խոցվել «Մոռանու՞մ ես՝ ոնց 15 հազար մարդ սպանեցիք»․․․ Հովհաննես Շահինյան (video) Հավատարմություն Լավրովին և հակառուսական «ստրիպտիզ`» Լավրովի այցի դեմ․ Սուրեն Սուրենյանց (video) Կառուցում են այսպես․․․ ձեր արածը տեսեք՝ ինչ է․․․ (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան Ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնին․ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական շոուն է, նախընտրական նպատակներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am