Սարիկ Մինասյանը մինչև այսօր իրիկունը պետք է ապացուցի, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության համար

hraparak.am-ը գրում է․

«Գյումրու 9 ուժերից մեկի 1-ին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, էդքան տղա է՝ թող ասի էդ մասին»,- երեկ հայտարարեց ՔՊ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը։ Hraparak.am-ը տեղեկացել էր, որ խոսքը Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանի մասին է:
Ըստ լուրերի՝ նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է, այնտեղից ապրանք է բերում։ Երեկ Սուրենյանցին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ՔՊ-ի նշած անձն իրենց թեկնածուն է, նա չհերքեց, խոստացավ պատասխանել, երբ զրուցի իրենց թեկնածուի հետ։ Ասաց, որ իրենց թեկնածուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի «պատմական» բացահայտմանը։


Քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսին Ղարաղազարյանը, որ բավականին վրդովված էր Սարիկ Մինասյանի հայտարարությունից, ասաց․

«Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության համար: Մինչև այսօր իրիկունը ինքը պետք է պարզաբանի և ապացուցի, որ ես դիմել եմ քաղաքացիության համար: Եթե չապացուցի, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսող մարդ է: Այդ թուղթը ունեցել եմ, հիմա չունեմ: Թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիր՝ Թուրքիա մտնեմ և դուրս գամ՝ իմ գործունեությունը ծավալելու համար: ՀՀ քաղաքացին այդ երկրում մնալու համար մեկ ամիս ունի, որից հետո պետք է լքի: Քանի որ իմ գործերը կապված են այդ և կողքի երկրների հետ՝ ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ժամանակ է եղել, որ ես այնտեղ 2-3 ամիս մնացել եմ: Այս պատճառով ունեցել եմ այդ թուղթը, որը հնարավորություն չի տալիս դիմել քաղաքացիության համար: Միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալը՝ ժամանակավոր մնալու քարտ է: Ես Թուրքիայում սեփականություն չունեմ։ Սարիկ Մինասյանին ասում եմ, իր լեզվով, եթե չապացուցեց՝ ֆուֆլո է: Ես այդ թուղթն ունեցել եմ, հիմա չունեմ», -պարզաբանեց թեկնածուն:

Ասուլիսից ընթացքում քաղաքապետի թեկնածուն լրագրողներին տրամադրել է վիզային փոխարինող ժամկետանց քարտը, որով ոչ թեԹուրքիայում ժամանակավոր կացության հնարավորություն է ունեցել, այլ ելք ու մուտք է արել։

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով «Տո դու՞ ես պետությունը»․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ Մելիքյան (video) ՔԿ-ն հերքում է զինծառայողի մահվան գործով 9 անձի ձերբակալված լինելու մասին լուրը #ՈՒՂԻՂ. «Նիկո՛լ, հերիք է թոզ փչես ու քեզ պատերով տաս. թոշակառուն քեզ ասաց…». Կյուրեղյան (video) ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասին Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին․ աշխատավարձի խոստացված բարձրացումը «տեղ չի հասնում» Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում. փաստաբան Հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ է արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին Հայկ Մամիջանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ին պատկանող Civic.am-ին (video) Հիմա լսե՛ք՝ Սամվել Կարապետյանն ինչ է առաջարկում (video) «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վահագն Խաչատուրյանը քիչ էր մնում ընկներ Ալիևի ոտքերը»․ Ռուզան Ստեփանյան (video) «Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am