«Ակն ընդ ական»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Պրահայում Ադրբեջանը փորձել է ֆիլմ հանել մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված փառատոնից։
«One World Human Rights Festival»-ին Չեխիայում Ադրբեջանի դեսպանատունը նամակ է գրել՝ պահանջելով փառատոնի ծրագրից հանել և չցուցադրել Alexis Պազումյանի Արցախի մասին «Սև այգի» ֆիլմը։
Փառատոնը արհամարհել է նամակը։
Այդուհանդերձ, թուրքական և ադրբեջանական հակամարդկային ու հակաստեղծարար արշավը շարունակվում է, որի պատճառով 2024թ․ երկու հայկական ֆիլմ է գրաքննվել Ադրբեջանի պատճառով, և մենք կրկին պահանջում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը ուշադրության կենտրոնում պահել հայերի մասին հայ ստեղծագործողների աշխատանքները։
ԱԳՆ-ից պահանջում ենք դատապարտել Ադրբեջանի արարքը։
Նույն գերատեսչությունից պահանջում ենք շրջաբերականներ ուղարկել արտերկրում Հայաստանի բոլոր դեսպանատներին հայկական ֆիլմերն ու բոլոր ստեղծագործությունները ուշադրության կենտրոնում պահելու և հարկ եղած դեպքում պաշտպանության տակ առնելու համար։
Հայ կինոգործիչներն արդեն միավորվել են, որպեսզի մեկը մյուսի ստեղծագործությունը պաշտպանի։ Մենք կոչ ենք անում անում ընդլայնելու այդ համագործակցությունն՝ պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Շնորհակալ ենք One World փառատոնին սադրանքներին չտրվելու և կինոն ու մարդու իրավունքները արժևորելու համար։
Ոչ մի հայկական ստեղծագործություն չպետք է մնա անպաշտպան ու խտրականոսւթյան ենթարկվի»։
Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիկ Դանիելյանը/ՀՀԿ/
Ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Ապրիլի 30-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը