Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան պաշտոնյայի այս սանձարձակ պահվածքը

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքի առնչությամբ.

«Երեկ՝ մարտի 20-ին, Ազգային ժողովում հերթական անգամ դրսևորվել է խիստ մտահոգիչ, անթույլատրելի վերաբերմունք լրագրողի նկատմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նկատելով, որ իր հետ ճեպազրույց նախաձեռնած մի խումբ թղթակիցներին միացել է նաև Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, իսկ երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ այդ վերաբերմունքի առնչությամբ, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան պաշտոնյայի այս սանձարձակ պահվածքը՝ արձանագրելով, որ Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ կիրառվել է և՛ մասնագիտական գործունեությամբ, և՛ սեռով պայմանավորված խտրականություն։ Առանձնակի վրդովմունք է առաջացնում այն, որ Անդրանիկ Քոչարյանը միջադեպից հետո հրաժարվել է ներողություն խնդրել լրագրողից և, ըստ հետագա իր մեկնաբանությունների, չի պատրաստվում դա անել։ Մինչդեռ նա այն պաշտոնյաներից է, որն առավել հաճախ է թիրախավորում և նսեմացնում լրագրողներին, այդ թվում՝ Հռիփսիմե Ջեբեջյանին։

Այս տիպի կոնֆլիկտները դարձել են խորհրդարանի առօրյայի անբաժանելի մաս։ Բազմիցս բարձրաձայնել ենք պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա խիստ լարվածության և անհանդուրժողականության մասին, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն անվայելուչ վարքագիծ են ցուցաբերում ու վիրավորում ընդդիմադիր ԶԼՄ-ների թղթակիցներին, իսկ ընդդիմադիր գործիչները նույն պահվածքը դրսևորում են իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ։ Ընդ որում, որպես կանոն, նման կոնֆլիկտներն անհետևանք են մնում խորհրդարանականների համար․ մինչ այժմ նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այս առումով առավել քան հրատապ է դարձել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ձևավորման հետ կապված խնդիրների լուծումը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և դրա ԱԺ խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել և գնահատական տալ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին, որը նա դրսևորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփվելիս, և հրապարակայնորեն հայցել վերջինիս ներողամտությունը,
ԱԺ ղեկավարությունից և բոլոր խմբակցություններից՝ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»

դիտվել է 373 անգամ
Լրահոս
«Տուզիկնե՛ր եք», «Ձեզ հավաքե՛ք, կոռեկտ պահե՛ք»․ Անի Խաչատրյանը վիրավորեց լրագրողներին (video) Աննա Մկրտչյանը խոսեց Նիկոլի ծրարից, ուշադիր եղեք․ Անժելա Թովմասյան (video) Բորենիներին խփել ենք, վնգստալով հարձակվել, ծեծել են Չախոյանին․Մեսրոպ Մանուկյանը՝ ոստիկանության դիմաց (video) Վովա Գասպարյանին ասեք՝ գա իր «շներին հավաքի, տանի»․․․ Անժելա Թովմասյան (video) Турция предала всех, даже Гитлера- Норат Тер-Григорянц (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Սենց պետություն չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում․ Նիկոլ Փաշինյան (video) Շիրակի թեմի առաջնորդը արտահատո՞ւմ է Հայ առաքելական եկեղեցու միասնական տեսակետը. Աթանեսյան Նոր Նորքի թաղապետը պետք է արժանանա քրեական, Երևանի քաղաքապետը` քաղաքական պատասխանատվության #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ծեծուջարդ․ «Նիկոլի բանդան հարձակվել է» (video) Մայիս ամսվա եղանակի կանխատեսումը Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանին. ANI #ՀԻՄԱ․ ՀՐԱՏԱՊ․ Նոր Նորքի թաղապետը ուղիղ եթերում ծեծել է ակտիվիստին․ ինչ է կատարվում (video) Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը Դատախազը Արտուշ Գաբրիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին Ռուսաստա՛ն, ուշքի արի՛․․․ էդ դավաճան շների հետ ի՞նչ եք անում, ու՞ր եք գնում․ Նորատ Տեր-Գրիգորյանց (video) Զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ ԱՄՆ-ն կհրաժարվի Ուկրաինայում պատերшզմի դադարեցման դիվանագիտական ​​ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի. Պետդեպ Նեթանյահուի այցն Ադրբեջան կտևի 5 օր Թուրքիան մտնում է ժողովրդագրական ճգնաժամի փուլ. Վարուժան Գեղամյան Մատներով կհանեմ ձեր աչքերը․ ո՞վ եք, որ ասեք՝ արցախցիները չեն կռվել․․․ արցախցի տատիկ (video) Երևանում իրանցի 21-ամյա երիտասարդը «գլխի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Աննա Հակոբյան, արի՛ այստեղ, ես քեզ կրթեմ․ արցախցի պապիկ (video) Այս տարվա գարունը կատարյալ է, ջերմաստիճանը տեղին է, գյուղատնտեսությունը՝ արտակարգ․ Սուրենյան Անձը զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու նպատակով ստացել է դրամական միջոցներ․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիկ Դանիելյանը/ՀՀԿ/ Ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am