Դոնալդ Թրամփն ուզում է կուլ տալ բանդերական Ուկրաինայի ողջ էներգահամակարգը

Դոնալդ Թրամփն ուզում է կուլ տալ բանդերական Ուկրաինայի ողջ էներգահամակարգը: Ամերիկայում ասում են, թե, իբր, դա շահութաբեր կլինի իրենց համար, իբր, հետագայում էլեկտրաէներգիա կվաճառեն Եվրոպա, միաժամանակ կպաշտպանվի ատոմակայանների անվտանգությունը: Թրամփն առաջարկել է դրանց կառավարման հանձնել, պան Զելենսկին էլ ասում է, թե, իբր, խոսքը Զապորոժյեի ատոմակայանի մասին է, բայց ամերիկյան կողմը խոսում է ողջ համակարգի մասին: Թե ինչպես են ԱՄՆ-ին տալու ՌԴ սահմանադրական տարածքում գտնվող բազմամիլիարդանոց ռազմավարական օբյեկտը բանդերականները՝ հնարավոր չէ պատկերացնել: Կամ, եթե ամերիկացիք վերցնեն մյուս երեք կայանները, որոնք դեռ Ռուսաստանի վերահսկողության տակ չեն, ինչպե՞ս են նրանք ապահովելու դրանց անվտանգությունը, եթե Ռուսաստանը որոշի խոցել: Բայց Ռուսաստանը, ի տարբերություն բանդերականների վերադասների, էլ չեմ խոսում հենց բանդերականների մասին, տեռորիստ պետություն երբեք չի եղել, միջուկային դիվերսիաներ չի կազմակերպել այլ երկրներում, ինչպես բրիտանական ՄԻ-6-ը փորձում էր անել ՌԴ-ում բանդերականների միջոցով, չի պայթեցրել այլոց գազամուղները և այլն, և այլն:
Բացի այդ, Ռուսաստանն այսօր հաղթում է, բանդերականները ամեն օր տարածքներ են կորցնում, և մոտենում ֆրոնտի փլուզման X ժամը: Այսինքն, որևէ դիվերսիոն, տեռորիստական քայլերի դիմելու կարիք չունի: Մեկ այլ կարևոր հարց. ուկրաինական էներգահամակարգը չի կարող լինել շահութաբեր ԱՄՆ համար ոչ մի պարագայում, այն արդեն կրել է մոտ 15 միլիարդի վնաս, որը պետք է վերականգնվի, կա նաև բազմամիլիարդանոց մաշվածության խնդիր, պլյուս՝ նոր ներդրումների անհրաժեշտություն: Այսինքն, առնվազն 40-50 միլիարդ ներդրման կարիք կա, որից հետո այդ համակարգը կսկսի նորմալ շնչել, այնպես որ որևէ ֆինանսական նպատակահարմարության մասին խոսք լինել չի կարող: Եվ եթե այդպես է, ինչո՞ւ Թրամփն ուզում է դա անել:
Իրականությունը հետևյալն է: Նախ, ըստ ամենայնի, Թրամփի առաջարկը համաձայնեցված է Պուտինի հետ: Եվ դրա նպատակը նացիստական ռեժիմի ագոնիայի հետևանքով տիեզերական աղետի կանխումն է: Թրամփը մի քանի բան գիտի ստույգ, մի քանիսն էլ հուշել են: Նախ, արդեն բոլորին է պարզ, որ բանդերականները իրականում բրիտանական ցանց են, թեպետ Ամերիկան է դրանց հիմնական դոնորը: Եվ Թրամփը փորձեց Զելենսկուն դուրս բերել բրիտանական սեփականությունից, ինչը հնարավոր չէ, քանզի Զելենսկին գիտի, որ երկու ժամ չի ապրի: Երկրորդ՝ այսօր կա լրջագույն կոնֆլիկտ Բրիտանիայի և Ամերիկայի միջև, այդ երկրների շահերը երբեմն բախվել են, սակայն երբեք անգլոսաքսոնական եղբայրության մեջ կոնֆլիկտ չի առաջացել: Եվ այդ կոնֆլիկտը գլոբալիստների՝ եվրոպական քաղաքական էլիտաների, և հակագլոբալիստների՝ այժմյան Ամերիկայի քաղաքական էլիտայի կոնֆլիկտ է: Արևմտյան աշխարհի պառակտումն արդեն կայացած փաստ է: Այդ ե՞րբ էր եղել, որ ինչ-որ մի եվրոպական մանրուք դեմ արտահայտվի Միացյալ Նահանգներին: Բայց այսօր դա տեսնում ենք ամեն օր: Բացի այդ, Թրամփն իր աչքերով տեսավ, որ բանդերականները խախտեցին պայմանավորվածությունը՝ 30 օրով էներգահամակարգը հանգիստ թողնելու: Հենց առաջին գիշերը Թրամփի ու Պուտինի զրույցից հետո բանդերականները վերացրին Կուբանի խոշոր նավթաբազան, որի հետևանքով առաջացած հրդեհն առ այս պահը չեն կարող լիկվիդացնել, իսկ ահա այսօր ի սպառ վերացվեց Սուջա քաղաքի գազաբաշխման համակարգը, որը գազ էր մատակարարում Եվրոպա: Նշանակում է՝ Զելենսկին թքեց Թրամփի վրա, նա էլ դա հասկացավ, որովհետև բանդերականներն իրականում բրիտանացիների սեփականությունն են, իսկ բրիտանացիք, իրենց հերթին, այսօր խոր կոնֆլիկտ ունեն ամերիկյան նոր հակագլոբալիստական վարչակազմի հետ:
Մի խոսքով, Թրամփի և, ըստ ամենայնի, Պուտինի նոր գաղափարը նացիստական ագոնիայի աղետալի և բնականոն հետևանքների կանխումն է հետապնդում: Թրամփին ասել են, թե ինչ տեղի ունեցավ Բեռլինում պատերազմի վերջին օրերը, այն է՝ Ադոլֆ Ալոիզովիչը հրամայեց Բեռլինի մետրոյի շլյուզները բացել և հազարավոր գերմանացի սպանել, Գեբելսը անձամբ վերացրեց իր երեխաներին: Ինչո՞ւ: Որովհետև նացիստ են: Նրանք ասում էին՝ եթե Գերմանիան մեր սրտի ուզած երկիրը պիտի չլինի, եթե մեր երեխաները մեր սրտի ուզած երկրում պիտի չապրեն, ուրեմն թող ընդհանրապես չապրեն:
Բայց Ուկրաինան այսօր անհամեմատ վտանգավոր է Գերմանիայից, քանզի միջուկային օբյեկտներ ունի, որոնք, ես համոզված եմ, նրանք վերջին պահին կվերացնեն: Այս մասին ասել եմ դեռ երկու տարի առաջ: Այդպիսին է ուկրաինական նացիզմը՝ բանդերականությունը, որն ավելի սարսափելի է, քան գերմանականը: Փորձեք գտնել Ավակովի առաջին տեղակալ, «Ազով» նացիստական կազմակերպության հիմնադիր և գաղափարախոս Բիլեցկու հոդվածները, և էն բանը կհայտնաբերեք դրա մոտ, որ Գեբելսի, Ռոզենբերգի մտքով անգամ չէր անցնի…
Ինչևէ, Ռուսաստանն ու Եվրոպան կանգնած են տիեզերական աղետի առջև, Պուտինն ու Թրամփը փորձում են այն կանխել, դե, գլոբալիստ եվրոպացիք էլ չեն հասկանում, թե ինչ կբերեն իրենց դատարկ գլխին իրենց իսկ փայփայած բանդերականները: Եթե Ռուսաստանի հաջողվի փրկվել, դա հրաշք կլինի: Եվ դժվար չէ հասկանալ, թե ինչ ասել է միջուկային տեռորիզմի նախադեպ. չկա այսօր աշխարհում ԱԹՍ-ից լիարժեք պաշտպանված ատոմակայան, հնարավոր չէ դա անել: Եվ եթե եղավ նախադեպը, ի՞նչը կխանգարի Մեքսիկայի գողականներին, որոնց Թրամփը պատերազմ է հայտարարել և ուզում է ի սպառ վերացնել, մի 200-300 սարք հավաքել և օվկիանոսից, ինչ-որ ձկնորսական նավակից, ուղարկել ամերիկյան մի քանի ատոմակայանի ռեակտորների վրա, իսկ դրանցից մի քանիսի տեղ հասնելու դեպքում Միացյալ Նահանգներին անգամ ես կցավակցեմ…
Մի խոսքով, Արևմոտքի կողմից վերածնված և նորովի բուծված բանդերական նացիզմը լրջագույն սպառնալիք է Երկրագնդի համար: Թրամփն ու Պուտինը դա քաջ գիտակցում են: Հետևաբար, Նիկոլայ Պատրուշևի հիմնական ծրագրային դրույթը՝ բանդերականների տոտալ լիկվիդացումը (В этот раз НЕ ОСТАВИМ НИ ОДНОГО БАНДЕРОВЦА!)՝ պետք է իրականություն դառնա: Հակառակ դեպքում մոլորակի վրա անվտանգ ապրելու տեղ չի մնա, դա ընդամենը ժամանակի հարց է…

Հրապարակախոս Արտյոմ Խաչատրյան

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video) «Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am