Ֆրանսիան և Իտալիան արգելափակել են Եվրամիության առաջնորդների՝ 2025 թվականին Ուկրաինային զինամթերք գնելու համար 5 մլրդ եվրո հատկացնելու առաջարկը՝ չնայած դաշինքի անդամ երկրների մեծամասնության աջակցությանը։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը։
Մարտի 20-ին Բրյուսելում հավաքված եվրոպացի դիվանագետների խոսքով՝ 27 անդամ երկրների մեծ մասը հանդես է եկել անհապաղ ֆինանսավորում տրամադրելու օգտին, սակայն Փարիզն ու Հռոմը հրաժարվել են կոնկրետ ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գագաթնաժողովում ելույթ ունենալով տեսակապի միջոցով, եվրոպացի առաջնորդներին կոչ է արել արագացնել գործընթացը և հնարավորինս շուտ միջոցներ տրամադրել։
«Bloomberg»-ը գրում է, որ ռազմական օգնության շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշումները կարող են էապես դժվարացնել ԵՄ-ում օպերատիվ որոշումների ընդունումը:
Միաժամանակ մարտի 17-ին ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 3,5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիան և Իսպանիան պատրաստ չեն աջակցել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասի առաջարկին, այն է` 2025 թվականին Ուկրաինայի ռազմական օգնությունը հասնել 40 մլրդ եվրոյի։
Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիկ Դանիելյանը/ՀՀԿ/
Ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Ապրիլի 30-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը