Ադրբեջանական երազանքի ելքը՝ երկրի հակառակ կողմից. 168.am

 168.am-ը գրում է. Կրթության՝ որպես երևույթի մասին, առաջին հիշարժան հայտարարությունը 2018 թ․ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն արել է Իլհամ Ալիևից ստացած տպավորությունները կիսվելով, երբ նրան անվանել է «կիրթ ու կառուցողական»։ Նրա ընտանիքի անդամները՝ կինը և աղջիկները, նորաձևության մասին առանձնապես շատ չեն բարձրաձայնել, սակայն իշխանության գալուց հետո նորաձևության հարցում փորձել են ամեն կերպ նմանվել Ալիևի տիկնոջը։


Տարիների ընթացքում կրթության ու նորաձևության մասին Հայաստանի ղեկավարի ընտանիքի պատկերացումները մեկտեղվել են «Կրթվելը նորաձև է» էժանագին կարգախոսում, որը հավակնում է հասցվել գրեթե պետական քաղաքականության մակարդակի։ Դժվար է ասել՝ երբևէ կբացահայտվի՞ կրթության ու նորաձևության ընկալումների ադրբեջանական էտալոնների ֆետիշացման ու Արցախի կորստի միջև կապը, թե՞ ոչ։ Գուցե դա պատահական համընկնում է։ Ինչպես այն համընկնումը, որ մինչ Արցախի բռնազավթմամբ Ադրբեջանը ամրապնդում է իր պետականության հիմքերը, առանց Արցախ Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են պետության ու հասարակության համար հիմնարար նշանակություն ունեցող ինստիտուտները։

Հայրենիքից, պետությունից, պատմությունից ու հիշողությունից հետո հիմա այլասերման հերթը հասել է կրթությանը, որի նշաձողը պետական ամենաբարձր մակարդակով իջեցվում է ճիշտ այնպես, ինչպես մի քանի տարի առաջ իջեցվեց Արցախի հարցով նշաձողը՝ բոլորին հայտնի ելքով։ Ելք, որը ժամանակին «Ելք» դաշինքով պետական միջանցքներում հայտնվածների համար իշխանությունը պահպանելու ելք էր, Ադրբեջանի համար՝ մուտք Արցախ, իսկ արցախահայերի համար՝ բռնի տեղահանություն․․․

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ոչ ֆորմալ քայլերով իշխանական ընտանիքի մուտքը կրթության ոլորտ սոսկ հերթական ժամանցն է կամ սոցցանցային ևս մեկ ցածրարժեք արշավ։ Իրականում, սակայն, այդ ընտանիքը կրթության՝ ոչ թե ուղղակի կրթության, այլ լայն իմաստով կրթության, կրթության նկատմամբ վերաբերմունքի առումով անում է այն, ինչ արել է պետության համար հիմնարար նշանակություն ունեցող մյուս բոլոր հասկացությունների հետ։ Նրանք կրթության ընկալումն ու դրա նկատմամբ վերաբերմունքը հատկապես երիտասարդների շրջանում ապականում են այնպես, ինչպես պարզունակացրել են հայրենիքն ու պետությունը՝ մակերեսային ձևակերպումներով ու բառախաղերով։Եվ խնդիրն ամենևին այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է կրթության մասին՝ չունենալով բարձրագույն կրթություն։ Իհարկե, դիպլոմի բացակայությունը որևէ մեկին չի արգելում խոսել կրթության կարևորության մասին։ Ավելի վտանգավոր է այն, թե ինչպես են նրանք խոսում կրթության մասին։ Իսկ դա ընդհանուր առմամբ հանգում է մակերեսայնությանը, որը, հավանական է՝ ոչ թե սոսկ խոսողների մակերեսային լինելու արտահայտություն է, այլ նպատակադրում, կրթության նշաձողն իջեցնելու նպատակադրում։ Մակերեսային դատողություններով հասարակությունը, հատկապես՝ երիտասարդությունը, ոչ միայն կառավարելի է, այլ հեշտորեն կարող է ընկալել, օրինակ, «Արցախը Ադրբեջան է, և վերջ», «Որտեղ հաց, այնտեղ կաց», «Հայաստանն իմ օջախն է» և այլ նմանատիպ անհեթեթություններ՝ դա ոչ միայն չհամարելով ամոթալի, այլև համարելով նորաձև։

Մինչ հայ հասարակության մեծ մասը, ինչպես աշխարհի միլիոնավոր այլ բնակիչներ, ապրում են «ամերիկյան երազանքի» խաբկանքով, ադրբեջանական էտալոններով առաջնորդվողները հիմա զբաղված են Հայաստանում «ադրբեջանական երազանքը» կյանքի կոչելով։ Պատահականությո՞ւն է։ Հնարավոր է։ Գուցեև՝ ոչ։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am