Գնացեք ողջ ֆեդերացիայով Հենրիխ Մխիթարյանի ոտքերը լվացեք ու ջուրը խմեք. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«ՀՖՖ-ի ու հայկական ֆուտբոլի աղետալի վիճակը Նիկոլի իշխանության ճշգրիտ հայելին է. անպատիվ, անթասիբ, պարտության մեջ շահագրգիռ, ստախոս, ձախողակ, բարոյական որևէ արգելք չունեցող, իրենց գրանցած խայտառակ արդյունքներից վախեցած ու այդ վախից սեփական աթոռին էլ ավելի կառչած: Զուգահետ, մատաղացու ուլի «անմեղ» դեմքով՝ ոտքից գլուխ կոռուպցիայի ու հովանավորչության մեջ թաղված մանր ժուլիկներ:

Կասկած չունեմ, որ բացի խայտառակ մարզական արդյունքները, մի օր այնպիսի բացահայտումներ են լինելու ֆեդերացիայի ղեկավարության կոռուպցիոն գործունեության ու ստվերային կառավարման հետ կապված, որ անգամ ամենատեղեկացվածներն են զարմանալու:

Բայց, հանուն ճշմարտության Արմեն Մելիքբեկյանը երկաթե փաստարկ ունի. Նիկոլը մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագիր վարի տալուց հետո չի հեռացել իր աթոռից, ուրեմն ինքն ինչու՞ պիտի հեռանա ընդամենը Նիկոլի գործը շարունակելու ու ինչ-որ ֆուտբոլային տնտեսություն քամուն տալու համար: Իր ընկալմամբ հակառակը՝ պիտի պարգևատրեն իրեն վստահված ոլորտը բարեհաջող քանդելու համար:

Ամեն ինչ օրինաչափ է: Մի իշխանություն, որի գոյության առաջնային բանաձևը հայ ժողովրդին ջարդելը, մի հատվածին մյուսի դեմ հանելն ու բոլորին սևացնելն է, նրան թերարժեքության բարդույթ սրսկելը, ինչպե՞ս կարող է շահագրգիռ լինել ֆուտբոլի զարգացմամբ: Ահնար է: Չէ՞, որ ֆուտբոլը մեծագույն պոտենցիալ ունի՝ համախմբելու ժողովրդին, բարձրացնելու ժողովրդի զանգվածային ինքնագնահատականը, լավատեսություն ու դրական աուրա սփռելու երկրում և սփյուռքում:

Մելիքբեկյանն ու մյուսները ֆուտբոլային ասեղի վրա դրված Նիկոլի անկուշտ երկվորյակ-ստվերներն են, ոստիկանության հույսին մնացած նույնատիպ կոռուպցիոներ հանցագործներ:

Հ.Գ. Միակ լուսավոր կետը մեր ֆուտզալի հավաքականն է, իր ֆանտաստիկ խաղով ու գրանցած պատմական արդյունքով: Դա էլ բացառապես գլխավոր մարզչի՝ Նազարեթյան Ռուբենի անձնական որակների ու նվիրումի շնորհիվ: Ու շատ ցավալի է, որ մյուս բոլոր առումներով առկա տոտալ ձախողումները ստվերում են նաև մեր ֆուտզալի հավաքականի իսկապես նախանձելի արդյունքը»:

դիտվել է 287 անգամ
Լրահոս
ՀՀ բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ. Քոչարյան Генерал КСИР Мохсен Резаи: кораблям США не место в Персидском заливе Մեր առաջարկը իսկական խաղաղությունն է, որը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերին․ Ռոբերտ Քոչարյան Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. Ադրբեջանին ևս պետք են երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի. Քոչարյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իրանի նոր ճակատները կարող են ստանալ ռազմավարական միջանցքների հետ կապված գործողությունների ձեւ. թելեգրամ-ալիք Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իրանը հարձակվել է ամերիկյան տանկերի վրա Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի Հայ ժողովրդին պետք է հարաատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Քոչարյան Իրանական հասարակությունը արյան վրեժ է պահանջում Իրանը Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ»՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆոն դեր Լեյենին մեղադրել են երկակի ստանդարտների մեջ Օրբան․ Հունգարիան չի դառնա «ուկրաինական գաղութ» Վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են 15-ամյա աղջկա Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջ Համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող գործել առանց ռուսական նավթի․ Պեսկով Ճապոնիան դիտարկում է ուկրաինական անօդաչուների գնումը Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս կփակվի. «Հրապարակ» Многие страны направят военные корабли в Ормузский пролив, чтобы он оставался открытым, безопасным и свободным. Дональд Трамп Ձյուն է տեղում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վնասված մշակութային օբյեկտների մասին Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am