Եթե կարողանայի գուշակել, միլիարդատեր կլինեի. Վարդան Արամյանը` ռուբլու փոխարժեքի մասին․ Sputnik Արմենիա

Գերտերությունների կապիտալ շուկաներում «սենտիմենտները» կարող են երկար տևել։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալով ռուսական ռուբլու արևորման տենդենցների մասին ԿԲ նախագահի վերջին հայտարարությանը։

 Ինչպես հայտնել ենք, մարտի 18-ի ասուլիսում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել էր` ռուսական ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի. շուկայում տեսնում են ռուս–ուկրաինական պատերազմի հնարավորինս արագ հանգուցալուծում, կոնֆլիկտի սառեցում, հետագայում նաև բանակցություններ, ինչը միանշանակ դրական ազդեցություն է ունենում ռուբլու փոխարժեքի վրա։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նույնպես կարծում է, որ ռուսական արժույթի ամրացման հիմնական պատճառը դրան նպաստող տեղեկատվական հոսքերն են` ԱՄՆ–ի և ՌԴ–ի նախագահների ուղիղ շփումները, Ուկրաինայում խաղաղության հաստատման հնարավորությունը և այլն։ Արամյանի խոսքով` աշխարհաքաղաքական դրական ազդակների ներքո ռուսական ակտիվների նկատմամբ համաշխարհային պահանջարկը մեծացել է։ Վերջին 1.5 ամսվա ընթացքում Մոսկվայի բորսայի ինդեքսը աճել է, դրան զուգահեռ ռուսական ռուբլին արժևորվել է նաև ԱՄՆ–ում։

«Դրական որոշակի զարգացումներ տեսնելով` միջազգային ինվեստորները ենթադրել են, որ կա դրական դինամիկա և շտապել են այսօր վերցնել ռուսական ֆինանսական ակտիվները ցածր գներով` ակնկալելով, որ դրանք բարձրանալու են։ Իսկ բարձրանալու են, քանի որ չի բացառվում, որ Թրամփի վարչակազմը սանկցիաները որոշակի մեղմացնի, չի բացառվում, որ ԱՄՆ–ն այլևս չաջակցի Եվրոպային հակառուսական քայլերում, հնարավոր է, որ ՌԴ վերադառնան այն ընկերությունները, որոնք 2022-ից հետո լքել են ռուսական շուկան և հիմա ձգտում են այդ շուկան հետ վերցնել»,– պարզաբանում է Արամյանը։

Այդուհանդերձ այս ամենը, ըստ Արամյանի, դեռևս դրական սպասումներ են, բայց ոչ իրական քայլեր։ Իրական քայլերը կլինեն այն ժամանակ, երբ, օրինակ, ՌԴ կվերադառնան եվրոպական կամ ամերիկյան առաջին ընկերությունները։ Այս դեպքում Մոսկվայի բորսայի ինդեքսը կշարունակի կայուն աճել` դրական ազդելով նաև ռուբլու փոխարժեքի շարունակական ամրացման վրա։

Թե իրականում դեպի ուր կզարգանա ռուսական արժույթի փոխարժեքը թե՛ աշխարհում, և թե՛ հատկապես հայաստանյան արտարժույթի շուկայում, Վարդան Արամյանը դժվարացավ կանխատեսում անել` կատակելով, թե եթե կարողանար նման կանխատեսում անել, միլիարդատեր կլիներ։

Իրականում, մասնագետի խոսքով, փոխարժեքի վրա 3 հիմնական գործոններ են ազդում. տվյալ երկրի արտադրողականությունն ու մրցունակությունը առևտրային գործընկերերի նկատմամբ, արտաքին առևտրի պայմանները և կապիտալ հոսքերը։

«Արդյոք Ռուսաստանի արտադրողականությունն ավելի արագ է աճում, քան մնացած առևտրային գործընկերներինը։ Դժվար է ասել, որ շատ մեծ պոտենցիալ առաջընթաց կա, որովհետև ինվեստիցիաները դեպի Ռուսաստան կրճատվել են, և տևական ժամանակ է պետք սեփական գիտական ներուժով առաջարկն առաջ մղելու համար։ Ֆինանսական հոսքերի տեսանկյունից ևս մեծ ակնկալիքներ չկան` հաշվի առնելով սանկցիոն իրավիճակը։ Եվ երրորդը` արտահանման և ներմուծման գները (նկատի ունենալով, որ ՌԴ–ն նավթ և գազ արտահանող երկիր է) պետք է համադրել ներմուծվող ապրանքների գների հետ։ Այս ամենի արդյունքում կարող ենք ասել, որ եթե աշխարհաքաղաքական համատեքստում մեծ փոփոխություններ չլինեն, ռուսական փոխարժեքն ավելի շատ պետք է արժեզրկման ուղղությամբ գնար, քան արժևորման»,– նշում է ՀՀ ֆինանսների նախկին նախարարը։

Արամյանի խոսքով` վերը նշված քաղաքական երկխոսությունը շարունակվելու ու որոշակի արդյունքներ գրանցվելու դեպքում դեպի ՌԴ կգնան կապիտալ և ֆինանսական հոսքեր, որոնք երկարաժամկետ հատվածում կհանգեցնեն նաև արտադրողականության աճին։

Նշենք, որ մարտի 20-ին ՀՀ ԿԲ–ի կողմից սահմանված փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.69 դրամով և կազմել 392.26 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 4.64 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով և կազմել 425.45 դրամ:

Համեմատության համար նշենք, որ մեկ ամիս առաջ` փետրվարի 20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի փոխարժեքը 395.31 դրամ էր, ռուսական ռուբլու փոխարժեքը` 4.47 դրամ, եվրոյինը` 412.82։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Եվրոպացի մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալլասի առաջիկա այցն Ադրբեջան Իրանում հարստացված ուրանի յուրաքանչյուր միլիգրամը գտնվում է ԱԷՄԳ-ի լիարժեք հսկողության ներքո. Աբբաս Արաղչի Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն (լուսանկարներ) Սպիտակ տուն. Զելենսկին գնում է ոչ թե խաղաղության, այլ հակառակ ուղղությամբ Ինչ է հայտնի Մոսկվայի Afimall City առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բռնկված հրդեհի մասին Թրամփ. Ղրիմի վերաբերյալ Զելենսկու հայտարարությունները վնասակար են խաղաղ կարգավորման համար Պեսկով. Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն Դոնբասից և Նովոռոսիայից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից հետո Axios. Gulfstream G650 ինքնաթիռը թռել է Փարիզից դեպի Ռուսաստան Սպիտակ տունը Սաուդյան Արաբիայում Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին ԱՄՆ-ը մտադիր չէ միակողմանիորեն նվազեցնել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ. խոսքը անհուսալի վարկեր ունեցող անձանց ֆինանսավորման մասին է. Հակոբ Բադալյան Ջահերով երթի մասնակիցներն այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները Ջահերով երթի մասնակիցները՝ Արցախի և Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով Սա հիշողության մոմավառության վայր չէ, այլ պահանջի կրակահերթ․ Գեղամ Մանուկյան Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել ԱՄՆ-ն հնարավոր է գրեթե կրկնակի նվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. The Wall Street Journal ԱՄՆ-ն Ուկրաինային վերջնագիր է ներկայացրել․ Politico Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏ». ՔՊ-ական զառանցանք․․․․․ Արթուր Խաչատրյան Ժողովրդի ներկայությունը ուղիղ պատասխան է թե՛ մեր թշնամիներին, թե՛ նրանց խամաճիկ` Հայաստանի կառավարությանը Ահա այսպես են մանիպուլացնում մի ամբողջ ազգի, «գաղափարախոսի» կամ «նորաձև կրթվելու» պատմուճանի տակ․ Վահագն Սարոյան Այս իշխանությունները ոչ միայն պատերազմում են պարտվել, այլև իրենք իրենց մոտ են պարտվել, իբրև մարդ են պարտվել․ Հրանտ Մարգարյան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիրիայում բողոքի ակցիա է իրականացվել 27,5 մլն դրամ՝ Երևանի բյուջեից․ մսխո՞ւմ, չէ, չենք լսել (լուսանկար) Երկրաշարժից հետո քաղաքում տիրող իրավիճակի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am