Ռուս-ուկրաինական հակամարտություն. Կրասնոդարի նավթաբազայում պայթյուն է եղել, Օդեսան ենթարկվել է զանգվածային հարձակման

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Ուկրաինայի Օդեսայի շրջանը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է զանգվածային հարձակման, որի հետևանքով 3 դեռահաս է վիրավորվել։


Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նաև հայտնել է, որ բռնկվել են բազմաթիվ հրդեհներ։

«Ռուսաստանը կրկին հարձակվել է Օդեսայի շրջանի վրա, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, բռնկվել են խոշոր հրդեհներ, այրվել են առևտրի կենտրոն և խանութներ, վնասվել է բազմահարկ շինություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեք դեռահաս է տուժել», – հայտնել են փրկարարները։

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 70 փրկարար և 22 միավոր տեխնիկա, ինչպես նաև կամավորներ։

Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ Զապորոժիեում ռուսական ավիառումբերի հարվածների հետևանքով 5 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխա։ Այրվել են մեքենաներ, բնակելի տներ։

Իսկ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կավկազսկայայի շրջանում այրվող նավթաբազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետանքով 2 մարդ վիրավորվել է։ Նավթաբազայի տարածքում հրդեհը բռնկվել էր մարտի 19-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

Ըստ տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալների՝ հրդեհի մակերեսը սկզբում եղել է 20 քառ. մ, սակայն կրակը տարածվել է՝ ընդգրկելով 10 000 քառ. մ տարածություն, մարտի 21-ի գիշերը կրակը կլանել է ևս մեկ ռեզերվուար։

«Մարման գործընթացում այրվող ռեզերվուարի ապահերմետիկացման պատճառով տեղի է ունեցել նավթամթերքի պայթյուն և այրվող նավթի արտանետում։ Դրա հետևանքով վնասվել է երեք միավոր տեխնիկա, վիրավորվել է երկու հրշեջ։ Նրանց անմիջապես տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանք թեթև այրվածքներով և ծխից թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Աշխատակիցների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում», – ասվում է հաղորդագրությունում։

Իշխանությունները հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 456 մարդ և 181 միավոր տեխնիկա:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Իսրայելի հարվածներից Հարավային Լիբանանում զոհերի թիվը հասել է 11-ի Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Աբովյան Թրամփը հայտարարել է, որ կարող է «ամբողջությամբ ոչնչացնել Իրանը», սակայն չի ցանկանում Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները Die Welt. Զելենսկիի՝ ԱՄՆ-ից Patriot հրթիռներ գնելու խնդրանքը հուսահատության նշան է Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծել է Ադրբեջանից Թրամփից F-35 կործանիչների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողան Իրանն արձագանքել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու Թրամփի մտադրությանը Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am