Պաշտոնանկություններ առողջապահական համակարգում

Երեկ Առողջապահության նախարարությունում թեժ քննարկումներ են տեղի ունեցել։ Առողջապահության նախարարի մոտ են եղել ԲԿ-ների տնօրեններ ու որոշների համար հանդիպումը շատ տխուր ավարտ է ունեցել։ Euromedia24-ի տեղեկություններով երեկ նախարար Ավանեսյանը հասկացրել է իր ենթակայությամբ գործող ամենախոշոր բժշկական կենտրոնի տնօրենին՝ Սուրբ Գր․ Լուսավորչի ղեկավար Արման Հովակիմյանին, որ դիմում գրի հեռանա պաշտոնից, նույն հրահանգը ստացել է նաև Վ․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը:

Մեզ հայտնի է դարձել, որ հանդիպման շարժառիթն ու հիմնական քննարկումները վերաբերել են ՊՎԾ-ի ուսումնասիրություններին, ավելի ստույգ՝ 2024 թվականին Հայաստանի հիվանդանոցներում պետպատվերով բուժվողների կողմից չհիմնավորված նվիրատվությունների սկանդալային արտահոսքին և դրան հետևած իրավական գործընթացին։

Այս կոռուպցիոն սկանդալը, հիշեցնենք, սոցցանցում և մամուլում առաջինը պայթեցրեց առողջապահական ոլորտի իրավապաշտպան Անուշ Պողոսյանը՝ հայտնելով, որ միլիարդների է հասնում հիվանդանոցի տնօրինությունների կողմից ապօրինի չհիմնավորված դրամահավաքի դեպքերը, որոնք մատուցվում են պետպատվերով բուժում ստացած բուժառուներից ստացած նվիրատվությունների անվան տակ։ Պողոսյանի հրապարակումից օրեր անց անսպասելիորեն Պետական վերահսկողական ծառայությունը սկսեց ստուգումներ առողջապահական համակարգում։

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն օրեր առաջ ԱԺ-ում անդարադարձել է այս կասկածելի նվիրատվություններով համակարգում սկիզբ առած կոռուպցիոն սխեմային՝ նշելով ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում և դրանք ավարտելուն պես կհրապարակվեն արդյունքները։

դիտվել է 1378 անգամ
Լրահոս
Ռուբիոն Ռյուտեի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության ջանքերից հրաժարվելու հնարավորությունը Նարիշկին. Արևմուտքը փորձում է օգնել հակակառավարական ուժերին Թրամփ. մենք ուղղակի կասենք՝ դուք հիմար եք, դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք Պուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդին Մեդվեդև. Ռուսաստանը արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «լվանան ձեռքերը» ՌԴ ԱԳՆ. Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կոնտինգենտը բացասական հետևանքներ կունենա Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու որոշումը «AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Հարցն առավել հրատապ է և զգայուն, քանի որ խոսքը 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորի հոր մասին է. Արման Թաթոյան Ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ Ստեփանյան Չարիքի, նեռի գոյատևումը ստեղծողների ականջները երևում են կերպարանքների պոզերի արանքից․ Ղարամյան Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Պետք է օգնել Արսեն Թորոսյանին Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Երեսփոխան Գռզոն կրկին ստում է. 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհվածների 1/4 արցախցի է Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Զախարովան Զելենսկուն «արյունոտ ծաղրածու» է անվանել Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան ՌԴ-ում լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am