Ալիևը սահմանին կրակոցներով «սթափեցնում» է Փաշինյանին․ EADaily

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտից անցել է արդեն մեկ շաբաթ, սակայն կողմերը մեկ սանտիմետրով էլ չեն մոտեցել պատմական փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի մասին փոխըմբռնմանը: Այս մասին հայտնում է EADaily-ն։

Ավելին, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի 100 տոկոսանոց պատրաստության մասին հայտարարություններից գրեթե անմիջապես հետո տարածաշրջանից հաղորդագրությունների հոսք է սկսվել սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունների մասին։

Հայաստանի տարածքում տեղակայված Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը (EUMA) շտապել է արձանագրել Անդրկովկասյան երկու հանրապետությունների սահմանին «անսովոր ակտիվության» բացակայությունը եւ հավաստել հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը:

Բաքուն արդեն տևական ժամանակ իր ռազմաքաղաքական և դիվանագիտական փաստարկների «ռազմավարական ռեզերվում» պահում է Երևանի հասցեին այնպիսի կշտամբանքներ, ինչպիսիք են «հայկական բանակի ռազմականացման սրընթաց տեմպերը» և նրա կողմից «հարձակողական սպառազինության տեղակայումը սահմանամերձ շրջաններում»:

Ադրբեջանի ղեկավարության համար Հայաստանում ընթացող բանակցությունների վերաբերյալ հակամարտիկների որոշումը՝ հանել իրենց առարկությունները խաղաղության պայմանագրի նախագծում երկու հոդվածների վերաբերյալ, որոնք համեմատաբար երկար ժամանակ չհամաձայնեցված էին մնացել, բավականին անսպասելի էր։

Որոշակի զիջումների գնով Երևանը հակվել է համաձայնագրի տեքստի տակ աշխատանքն արագացնելու և պայմանական գնդակը Բաքվի դաշտ նետելու նպատակահարմարությանը։ Ինչը ոչ թե անակնկալի է բերել ադրբեջանական իշխանություններին, այլ պահանջել նրանցից քայլեր ձեռնարկել հայ գործընկերների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենց ավելի վաղ զբաղեցրած «ուժային դիրքի» շարունակման համար։

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել Երևան-Սևան ճանապարհին 29-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց․ վիրավորներ կան Իշխանության անգործությունը սպառնում է հասարակության անվտանգությանը Մինչև նիկոլականների գալը Աջափնյակը քաղաքի ամենախաղաղ թաղամասերից մեկն էր․ փորձագետ Իսրայելի նախկին վարչապետը Թուրքիան անվանել է նոր ռազմավարական սպառնալիք Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը Ա․ Վ․-ն է. պարզվել է միջադեպի մասնակից անձանց շրջանակը ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորը ՀՀ-ն դարձնելու են Սոմալի. էս երկիրը ոչ սահման է ունենալու, ոչ էլ պետություն առհասարակ. Դանիելյան Փարաքարի սպանության գործից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետը հիմա էլ Աջափնյակում է Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր․ մանրամասներ Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար Ինչպես են Աջափնյակում քրեագետները հավաքում փամփուշտները Համացանցում տեսանյութ է հայտնվել Աջափնյակի կրակոցներից․ տեսանյութ Համարակալված փամփուշտներ, արյան հետքերով դանակ Աջափնյակի կրակոցների տարածքում․ 24news.am Բացառիկ կադրեր․ Աջափնյակում կա զոհ և ծանր վիճակում գտնվողներ․24news.am Հրատապ․ կան բազմաթիվ վիրավորներ, 2 հոգին ծանր վիճակում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս կկայանա Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանության լռությունն է Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված պարկուճներ Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am