Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում

Մարտի 9-14-ը «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից անցկացվել է «Որոտան-3» ամենամյա միջազգային փորձագիտական ֆորումը։ Սույն ձևաչափը ծառայում է որպես փորձագիտական, քաղաքացիական և տնտեսական երկկողմ և բազմակողմ երկխոսությունը խթանելու հարթակ՝ ներառելով մասնագիտական քննարկումներ, մեդիաարշավներ և պատմամշակութային այցելություններ:


«Որոտան-3» ֆորումի շրջանակներում իրանցի փորձագետներ Մաջիդ Քարիմիի և Էհսան Մովահեդյանի մասնակցությամբ կայացել են կլոր սեղան-քննարկում՝ մասնակցությամբ հայ փորձագետների, պանելային քննարկում, հանդիպում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Իրանցի հյուրերը հայկական առաջատար լրատվականներում հանդես են եկել հարցազրույցներով, ինչպես նաև դասախոսություններով Հայկական համալսարանի ունկնդիրների և շրջանավարտների համար։ Մարտի 13-ին ֆորումի աշխատանքները շարունակվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ իրանցի փորձագետներն ունեցել են ազատ զրույցի ձևաչափով հանդիպում-քննարկում՝ մասնակցությամբ Գորիս քաղաքից և շրջակա գյուղերից ժամանած մտավորականների, գիտնականների, ուսանողների, հասարակական և քաղաքական ակտիվիստների։
«Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորումն ընդունել է ամփոփիչ հայտարարություն, որ ներկայացվում է ստորև։

«Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորումի ամփոփիչ հայտարարությունը

1․ Ադրբեջանի կողմից 2020 թ․ և 2023 թ․ Արցախի դեմ ագրեսիաների հետևանքով երկրամասը ներկայումս Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ է։ Այս իրողությունը վերաբերելի է ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին, քանզի վերջինս Արցախը դիտարկում էր որպես տարածաշրջանում անվտանգության և ռազմավարական խորության հենասյուն։

2․ Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունները պետք է որակական աճ ապրեն՝ հասնելով ռազմավարական համագործակցության մակարդակի։

3․ Իրանի կարմիր գծերը, մասնավորապես՝ վերջինիս հաստատակամ դիրքորոշումը տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի Սյունիքի մարզում, սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ, մնում են անփոփոխ։ Այնուամենայնիվ, հայաստանյան հանրության շրջանում այս առումով կա անորոշություն և անհստակություն։ Առկա է աճող մտահոգություն, որ ՀՀ և Իրանի հակառակորդները կարող են օգտվել իրավական աճպարարությունից՝ Իրանի կարմիր գծերի փաստացի խախտումը ներկայացնելով որպես այսպես կոչված հայ-ադրբեջանական համաձայնություն, ինչպես եղավ Տավուշում սահմանազատման գործընթացի ժամանակ, որը խաթարեց Հյուսիս-Հարավ միջանցքի անվտանգությունը։

4․ Իրանի կարմիր գծերի պաշտպանությունն անխզելիորեն կապված է Արցախի հետ։ Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի, մանավանդ որ այս հարցը լայն առումով ուղիղ ազդեցություն ունի տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վրա։

5․ Իրանը և Հայաստանը պետք է տարբերակում դնեն փախստականների վերադարձի օրինական իրավունքի և ժողովրդագրական ծավալապաշտության քաղաքականության միջև, որ վարում են Թուրքիան և Ադրբեջանը՝ քողարկելով այն «փախստականների վերադարձի իրավունքի» անվան տակ։

6․ Քաղաքական կեղծ պատումները և ապատեղեկատվությունը վնասում են ինչպես Հայաստանին, այնպես էլ Իրանին։ Նման պատմակեղծարարության ճարտարապետները, որոնց աջակցում են արևմտյան որոշ կառավարություններ և վերջինիս արբանյակ Թուրքիան, փորձում են ի շահ իրենց նենգափոխել տարածաշրջանային իրողությունները։ Այս առումով Հայաստանը և Իրանը պետք է հստակ կեցվածք որդեգրեն՝ ընդդեմ Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանության, ինչպես նաև իրանական մշակութային և քաղաքակրթական արժեքները սեփականաշնորհելու ադրբեջանական փորձերի։

7․ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի հիմնական աջակիցը, և միայն Իրանի ու Ռուսաստանի միացյալ ջանքերը կարող են զսպել տարածաշարջանում Թուրքիայի ախորժակը։ Փորձագիտական համայնքները (մանավանդ՝ Հայաստանում) պետք է խրախուսեն Մոսկվայի և Թեհրանի միջև երկխոսությունը՝ նպաստելով փոխըմբռնման և վստահության կառուցմանը։

8․ Փոխադարձ ճանաչողությունը հիմնաքարային դեր ունի երկու երկրների միջև հարաբերությունների ուժեղացման գործում։ Արևելագիտության հայկական դպրոցը շարունակում է առանցքային դեր խաղալ Հայաստանում Իրանի՝ որպես պատմական և ռազմավարական գործընկերոջ ճանաչողության հարցում։

9․ Մենք՝ որպես հայ և իրանցի անկախ փորձագետներ, կոչ ենք անում հիմնարար բանակցություններ վարել Հյուսիս-Հարավ միջանցքի (Օմանի ծովից և Պարսից ծոցից մինչև Սև ծով) բացման և այս նախագծի ճանապարհային ենթակառուցվածքն ավարտին հասցնելու համար երկու կողմերի էական ներգրավման շուրջ։
10․ Սիրիայում ընթացող ցեղասպանությունը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է, որի արմատները հասնում են մինչև Օսմանյան կայսրություն։ Այս քաղաքականության անպատժելիությունը թույլ է տալիս Թուրքիային շարունակելու ցեղասպանություններ գործել նաև մեր օրերում։

11․ «Որոտան» ֆորումի ձևաչափը ներուժ ունի տարածվելու դեպի Վրաստան և Հնդկաստան։ Սրանից զատ՝ Ռուսաստանը պետք է պահպանի այս հարթակում ակտիվ դերակատարումը։

 

 

 

 

 

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am