Չի կարելի լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերը, իսկ ՔԿ-ն նախաձեռնելու ձևական վարույթ

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի’ արցախցիներ և ոստիկանության խոշտանգման այլ զոհեր

Արդեն որերորդ դեպքն է՝ ՀՀ քննչական կոմիտեն շատ անլուրջ և պասիվ մոտեցում է ցուցաբերում խոշտանգման ահազանգերի վերաբերյալ՝ արդարանալով կամ հաղորդման բացակայությամբ, կամ ապացույցների անբավարարությամբ, իսկ երբեմն էլ ոչ աշխատանքային օրերով։

Տիգրանի դեպքով այսօր անձամբ իմ անունից եմ հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե, էլ չեմ խոսում լրատվականների արձագանքների և հրապարակումների մասին։ Այնուամենայնիվ, ձերբակալման հիմքերի առերևույթ առկայության պայմաններում մինչ այս պահ ոչ միայն չունենք ձերբակալված ոստիկան, այլև անգամ նախաձեռնված քրեական վարույթ կամ գոնե հետաքրքրություն քննչական կոմիտեից։

Փոխարենը ունենք հիմարագին պարզաբանումներ առ այն՝ իբր հաղորդում չեն ստացել, երկիրը կլոր կամ էլիպսաձև է, խոզերը չեն թռչում և այլն։ Չգիտես՝ ինչու նույնը չէին ասում, օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետին ձերբակալելիս, խնձորի գործով վարույթ նախաձեռնելիս, արցախցիների բերած ավտոմեքենաներն առգրավելիս, հունիսի 12-ի դեպքով ցուցարարներին կալանավորելիս, իբրև ապօրինի զենք պահելու կասկածանքով մարդկանց ոստիկանություն տեղափոխելիս, իշխանության յուրացման կասկածանքով բնակարաններ խուզարկելիս և նման այլ դեպքերում։

Քննչական կոմիտեն ու դատախազությունը թքած ունեն, որ երկկողմանի ծնողազուրկ տղային, զոհված զինծառայողի որդուն, զոհված զինծառայողի եղբորը, 3 պատերազմների մասնակցին և վերջապես բռնի տեղահանված արցախցուն 7 ժամ ապօրինի պահում են ոստիկանության բաժնում, ենթարկում ծեծի, թքում նրա վրա և հայհոյում ոչ միայն իրեն, այլև վերջինիս զոհված ու մահացած ծնողներին՝ միայն նրա համար, որ նա իր վրա չի վերցնում ինչ-որ ավազակության դեպք։

Ավազակությունից տուժած 28-ամյա կինն այս պահին ավելի շատ մտածում է Տիգրանի առողջությանը պատճառված վնասի, այլ ոչ իր ու իր երկամյա երեխայի հետ տեղի ունեցածի մասին։

Լռել և սպասել նրան, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերն ու ապացույցները, իսկ քննչական կոմիտեն նախաձեռնելու ձևական վարույթ, չի կարելի։ Ոստիկանների անպատժելիությունը ծնում է նոր և ավելի ծանր դեպքեր։

ՀՀ քննչական կոմիտեում գործում է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, որի քննիչներին հենց այսօր էլ պետք է պարտադրել անցնել գործի։ Տիգրանին խոշտանգած ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության, և վերջ։

Միժամանակ տեղեկացնում եմ, որ Արցախի դրոշը գրպանում երիտասարդի մասնակցությամբ այսօրվա տարածված տեսանյութը Տիգրանի դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Նշված դեպքն այլ է և տեսանկարահանված լրիվ այլ վարրում»։

 

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Գլուխները պատին կտան, եթե փորձեն ինձ ծեծել․ Մեսրոպ Մանուկյանը՝ Նոր Նորքի լկտի թաղապետի մասին (video) Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. Ոստիկանություն Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է. Թաթոյանը՝ Չախոյանի հետ կապված միջադեպի մասին Լավ լսեք՝ մի վրանի փոխարեն 100 վրան ենք դնելու․ Արցախցիները զգուշացնում են Փաշինյանին (video) Տեղի ունեցածը խայտառակություն է․ Բաթոյան Ռուսաստանի բախտը բերել է, որ իր ղեկավարը Վլադիմիր Պուտինն է. Պեսկով Ձայնագրությունը մոնտաժել են. Սուրեն Մանուկյանի գործով մեղադրյալը` դատավորին (video) Խաչատուր Սուքիասյանին ասեք՝ գա ասֆալտի փոսերը հաշվի․․․ (video) Ափսոս Սրբազան, Ձեր ճակատից չի մաքրվելու այդ խարանը․․․ Անժելա Թովմասյան (video) Ո՞վ կարող է լինել վարչապետի միասնական թեկնածու․ Դավիթ Հարությունյանը՝ իմպիչմենտի մասին (video) Արթուր Չախոյանը իր վրա բորենիների նման հարձակվողներին կոնկրետ բան է փոխանցում․ Մեսրոպ Մանուկյան (video) #ՀԻՄԱ․ «Այ ընգե՛ր, եթե ուղեղդ չի աշխատում, որ գալու են գլուխդ ջարդեն, ապա․․․»․ Արամ Սարգսյան (video) Ավինյա՛ն, լավ լսիր՝ ժամերի ընթացքում Նորքի թաղապետը պաշտոնանկ պետք է լինի, թե չէ․ Մանուկ Սուքիասյան (video) «Փաշինյանը հենց այդ շների հետ մտադրված ցեղասպանություն սարքեց»․ Նորատ Տեր-Գրիգորյանց (video) «Մարուքյան Էդմոնն ուզում է, որ Դոգը ամեն երեկո հիշի իր մամային, կնոջն ու աղջկան» (video) ՇՏԱՊ․ Արթուր Չախոյանին տեղափոխում են հիվանդանոց (video) Երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքից հետո «Արամ Զավենօղլու սանիկ Նոր Նորքի թաղապետը գործ տվող է»․ Ստեփան Սամվելյան (video) Ոստիկանները Նոր Նորքի վարչական շրջանի շենքում են՝ Արթուր Չախոյանին բռնnւթյшն ենթարկելու գործով #ՀԻՄԱ․ «Լարված իրավիճակ․․․ Նորքի թաղապետը շարունակում է իրեն լկտի պահել» (video) «Տուզիկնե՛ր եք», «Ձեզ հավաքե՛ք, կոռեկտ պահե՛ք»․ Անի Խաչատրյանը վիրավորեց լրագրողներին (video) Աննա Մկրտչյանը խոսեց Նիկոլի ծրարից, ուշադիր եղեք․ Անժելա Թովմասյան (video) Բորենիներին խփել ենք, վնգստալով հարձակվել, ծեծել են Չախոյանին․Մեսրոպ Մանուկյանը՝ ոստիկանության դիմաց (video) Վովա Գասպարյանին ասեք՝ գա իր «շներին հավաքի, տանի»․․․ Անժելա Թովմասյան (video) Турция предала всех, даже Гитлера- Норат Тер-Григорянц (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիկ Դանիելյանը/ՀՀԿ/ Ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am