Փաշինյանը կարմիր ժապավեն կտրեց խարդախության համար դատապարտվածի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցեց մետաղաձուլարանի բացման արարողությանը, որը Իլհամ Ալիեւի պահանջով Երասխից տեղափոխվեց Արարատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի տնօրենը, որը Փաշինյանին դիմավորեց արարողակարգի խախտումով, նախկինում դատապարտված է եղել:

Խոսքը Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը կոստյում հագնելու, փողկապ կրելու փոխարեն ներկայացել էր ջինսե տաբատով: Նա «Ջի Թի Բի» ընկերության սեփականատերն է, որն այդ անվան տարբեր վերջավորություններով զանազան ընկերություններ է հիմնել վերջին տարիներին: 2022-ի հուլիսին հիմնադրվել է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը՝ համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն է։ Սա էլ առաջինից մի քանի ամիս ավելի վաղ է ստեղծվել՝ 2022 թ. մարտին։ Այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի կինը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։ 2024 թ. հոկտեմբերի 24-ին հիմնադրվել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97.5 % բաժնեմասով, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։
Հավելենք, որ նա «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկինում՝ 2009 թվականին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Դատավոր Ժորա Վարդանյանը նրան մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա 05.02.2009 թ. ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանի եւ ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի միջեւ գույքային վեճերի մասին իմանալով, Արսեն Բալասանյանի հետ հանդիպելով Գրիգոր Իգիթյանին, ներկայացել է՝ իբրեւ իրենք Ջ. Նաջարյանի վստահված անձինք են, Գ. Իգիթյանի պարտավորությունների կատարման ապահովության համար նրանից ստացել են 30.000 ԱՄՆ դոլար: Գրիգոր Տեր-Ղազարյանի եւ Արսեն Բալասանյանի՝ խարդախության հիմքով հարուցված գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց հարազատները ամբողջությամբ վերականգնել են տուժող Իգիթյանին պատճառված նյութական վնասը: Արդյունքում, Գրիգոր Տեր-Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 10 ամիս ժամկետվ պայմանական պատժի: 3 տարվա պայմանական պատժի է արժանացել նաեւ Արսեն Բալասանյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Սրբուհի Գալյանի այցը ԱՄՆ ձախողվել է Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է իր գրառումը, ջնջել Ցեղասպանություն բառը Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ Թուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Մենք կտրականապես ժխտում ենք» Պակիստանը կքննարկի Քաշմիրի ահաբեկչությունից հետո Հնդկաստանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը Թրամփը կրկին խոսել է Ղրիմի կարգավիճակի մասին Ղրղզստանում շահադիտական ​​հոդվածով ձերբակալել են ռուսաստանցի բլոգերին Axios. Իրանն առաջարկում է ԱՄՆ-ին միջանկյալ գործարք Թրամփ. Պուտինը կլսի Ուկրաինային զանգվածային հարվածներ չհասցնելու կոչերը Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցներն անիմաստ և թշնամական է անվանել ՌԴ դեսպանը կոչ է արել երրորդ ռեյխի հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն Թրամփ. Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է 24 апреля – День памяти жертв Геноцида армян Ապացույց․ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան Ցեղասպանություն իրականացրած պետության շահերին ծառայելով խաղաղություն չեն մուրում․ Մհեր Մելքոնյան Թող Աստված ողորմի Հայոց ցեղասպանության զոհերին. Լիբանանի նախագահ Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (video) Նախկին նախարար Գեներալ Անդրանիկ Փիլոյան անունը տալով՝ 1 միլիոն կաշառք են ուզել «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ-ի գրառումից «Ցեղասպանություն» բառը հանելու մասին Իրանը հերքում է. իրենք չեն առաջարկել ԱՄՆ-ին պայմանավորվել Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ Այդ նույն ՔՊ-ականները 2015 թվականին հայհոյում էին ՌԴ դրոշը․ Ռոբերտ Քոչարյան Երբեք ու երբեք չմոռանալ Արցախը. Ստեփանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am