Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը. թուրք լրագրող

Թուրքական «T24» լրատվական կայքը Յութուբյան ալիքում հրապարակել է լրագրող, քաղաքական վերլուծաբան Բինանչ Յալչընի հետ հարցազրույցը, որտեղ Յալչընը ներկայացրել ու ամփոփել է Հայաստան կատարած այցն ու կիսվել տպավորություններով։

Ermenihaber-ը հարցազրույցն ամբողջությամբ ներկայացրել է հայերեն թարգմանությամբ: «Հայաստանից ոչ ավանդական ուղերձներ Անկարային» վերնագրով հարցազրույցում Յինանչը լրագրողների Հայաստան կատարած այցը,Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը որակել է պատմական։

Հաղորդման տարբեր հատվածներում ՀՀ վարչապետի քաղաքականությունը որակվել է «տաբուներ կոտրող», իսկ կառավարման մեթոդները՝ «ոչ ավանդական»՝ նկատի ունենալով վարչապետի հրապարակումները, հայտարարությունները, հանրային տրանսպորտից օգտվելը։

Թուրք լրագրողը մի քանի անգամ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշել «Իրական Հայաստան» հայեցակարգը, որով փորձում է ասել՝ ՀՀ-ն այս տարածաշրջանում հստակ սահմաններով երկիր է։ Բացի այդ, ըստ նրա, այս նոր մոտեցմամբ Փաշինյանը Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հարցում ուղերձներ է հղում թե՛ իր հանրությանը, թե՛ Թուրքիային։

Յինանչը նշել է, որ Հայաստանն անընդհատ քայլեր է անում թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն դրանք իրական արդյունք չեն տվել։ Նա ընդգծել է, որ իր տպավորությամբ արդյունքի բացակայությունը մեծ հիասթափություն է առաջացնում Հայաստանում։

Յինանչը քննադատական գնահատականներ է հնչեցրել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի մոտեցման վերաբերյալ՝ չափազանցված համարելով 3 միլիոնանոց Հայաստանից տարածքային պահանջների մասին թուրքական կողմի պնդումները։

Նա ընդծել է, որ սահմանների բացումը կաշխուժացնի սահմանային շրջաններում առևտուրը, զբոսաշրջությունը, իսկ հարաբերությունների կարգավորման պարագայում գուցե նաև Սփյուռքի դիրքորոշման մեղմացում լինի։

Նա նշել է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը։

«Ադրբեջանը պահանջում է, որ Թուրքիան անգամ նվազագույն քայլ չկատարի, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Այդպիսով՝ Ադրբեջանը ՀՀ-ի հետ հարաբերություններում հզորի դիրքերից է հանդես գալիս և անընդհատ նոր պայմաններ է ներկայացնում։ Հայ պաշտոնյաներն ասում են, որ Ադրբեջանի պատճառով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների արգելափակումը, իրականում բարդացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,- շեշտել է լրագրողը:

Յինանչն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարները (հիշատակել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որի ուղերձների հանդեպ Թուրքիայի լռությունը որակել է սխալ) իրենց քայլերին ի պատասխան Թուրքիայից էլ են ընդառաջ քայլ կամ ժեստ սպասել։

Նրա դիտարկմամբ՝ այդպիսի փոքր քայլ կարող է լինել 2022թ․ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացել սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար։ Այս պայմանավորվածության չկատարվելուն Յինանչն անդրադարձել է մի քանի անգամ՝ այն որակելով անտրամաբանական։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Յինանչը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից, և իր տպավորությամբ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը պայմանագիրը ստորագրելու նախապայման է դնում։

Գործընթացը խոչընդոտում է նաև այն, որ Ադրբեջանը Նախիջևանին կապվելու համար Հայաստանից ուղիղ միջանցք է ուզում, որտեղ վերջինի իրավազորությունը չպիտի տարածվի։ Հայաստանն էլ դեմ է, քանի որ դա համարում է իր ինքնիշխանության զիջում։ Նա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Փաշինյանի քաղաքականությունը բնորոշել է «ռազմավարական համբերություն» տերմինով՝ Փաշինյանը մանր քայլերով առաջ գնալու, գործընթացը որևէ կերպ չխափանելու, ամեն նոր պահանջին նոր առաջարկներ ներկայացնելու միջոցով նպատակին հասնելու մարտավարություն է կիրառում։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Ռուբիոն Ռյուտեի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության ջանքերից հրաժարվելու հնարավորությունը Նարիշկին. Արևմուտքը փորձում է օգնել հակակառավարական ուժերին Թրամփ. մենք ուղղակի կասենք՝ դուք հիմար եք, դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք Պուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդին Մեդվեդև. Ռուսաստանը արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «լվանան ձեռքերը» ՌԴ ԱԳՆ. Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կոնտինգենտը բացասական հետևանքներ կունենա Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու որոշումը «AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Հարցն առավել հրատապ է և զգայուն, քանի որ խոսքը 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորի հոր մասին է. Արման Թաթոյան Ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ Ստեփանյան Չարիքի, նեռի գոյատևումը ստեղծողների ականջները երևում են կերպարանքների պոզերի արանքից․ Ղարամյան Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Պետք է օգնել Արսեն Թորոսյանին Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Երեսփոխան Գռզոն կրկին ստում է. 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհվածների 1/4 արցախցի է Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Զախարովան Զելենսկուն «արյունոտ ծաղրածու» է անվանել Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան ՌԴ-ում լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am