«Ադրբեջանը հասկանում է, որ իրեն այս պահին խաղաղության պայմանագիր պետք չէ». Հրանտ Բագրատյան

«Ադրբեջանն ուժեղ դիրքերում է և հասկանում է, որ իրեն այս պահին խ աղաղության պայմանագիր պետք չէ։ Ի դեպ, Հայաստանին էլ պետք չէ, ասում եմ՝ ձեռք քաշեք։ «Խաղաղության պայմանագիրը» միայն պարտականություններ է դնում Հայաստանի վրա, Ադրբեջանի վրա ոչ մի պարտականություն չկա»։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։

«Այդ խաղաղության պայմանագրում չկա ամենակարևորը, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց սահմանները։ Առանց այդ կետի դա պատերազմի պայմանագիր է»,–ասաց նա։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ իշխանության պնդմամբ՝ գործելու է Ալմա–Աթայի սկզբունքը, Բագրատյանը պատասխանեց.

«Բա որ Ալմա–Աթայի սկզբունքն է, ինչու՞ են սահմանազատումն ու սահմանագծումը բոլորովին այլ քարտեզով իրականացնում։ Եթե Ալմա–Աթայի սկզբունքն է, ուրեմն պետք է իրականացվեր 1988 թվականի հունվարի 12-ի արարողակարգի համաձայն, որից ՀՀ–ն չգիտես ինչու դավաճանաբար հրաժարվեց։ Հայաստանի այսօրվա իշխանությունը իր երկրի թշնամին է»։

Հրանտ Բագրատյանի խոսքով, «Խաղաղության պայմանագիրը» միայն Հայաստանին է պարտավորեցնում զիջումների գնալ, «միջանցք» տալ, մինչդեռ Ադրբեջանը չունի նման փոխադարձ պարտավորություն։

«Անվերահսկելի ճանապարհի հարց կա, Ադրբեջանը դա ընդունում է որպես միջանցք։ Բայց փոխադարձ ոչինչ չկա, որ օրինակ հայը կարող է Նախիջևանով գնալ Մեղրի»։

«Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ 7 տարվա պաշտոնավարումը արդյունք ունի, դա է պատճառը, որ ցանկանում է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»։

«Վերջին երկու կետերը նշանակում են, որ մենք դուրս ենք հանում Հայաստանից ռուսներին և երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա և գրավի, ոչ մեկ չխանգարի իրեն։ Դա նաև նշանակում է, որ Իրանի հետ ռազմաքաղաքական պայմանագիր չի ստորագրվի։ Հայցերի հետ կանչումն էլ կրկին ի վնաս Հայաստանի է լինելու։ Հայ–ադրբեջանական երեք պատերազմ է եղել, երեք անգամն էլ Ադրբեջանը նախահարձակ է եղել, ագրեսոր է եղել»,–հավելեց Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը նաև կարծիք հայտնեց, որ վերջին օրերին ՀՀ ՊՆ հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի ՊՆ–ն ապատեղեկատվություն է տարածում, միջոց են հայերի վրա ճնշումներ գործադրելու և ի ցույց դնելու «Խաղաղության պայամանգրի» անհրաժեշտությունը։

«Ես կասկածում եմ, ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանին, ՊՆ–ին, Ալեն Սիմոնյանին, ՔՊ–ական քաղաքական գործիչներին, երբեք չես հասկանում՝ ինչ են ասում»,–հավելեց նա։

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Դավիթ Համբարձումյանի փաստաբանը պատրաստվում է դատավորի դեմ հայց ներկայացնել դատարան Ծեծկռտուք ու վիճաբանություն գյումրեցի դպրոցահասակների միջև՝ աղջկա պատճառով․ նրանցից մեկի աչքերն են վնասել Հանրային եթերում պնդել, թե Հայրապետի անվան զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը, եկեղեցաբանական անհեթեթություն է․ Ռուբեն վարդապետ Գերմանիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության մեղադրանքով․ DW Բողոքի ցույց՝ Բեռլինում․ «Վերջ տվե՛ք Հայաստանում քաղաքական ձերբակալություններին» Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան հոսպիտալացվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի… Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել Աբսուրդ Է Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում Ներգաղթի կանոնները կխստացնեն Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Պետականությունը կվերականգնվի, Եկեղեցին զավթած զինված բանդան կհայտնվի իր տեղում․ Սրբազանների նամակը Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ․ Ալիևը՝ Ֆիցոյին Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am