99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով

Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է 99 հոգանոց ցուցակով, որի կազմում մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներ են՝ վարչության, բաժնի պետերից սկսած մինչև գործավարներ, բավական մեծ թվով անհատ ձեռներեցներ ու «փրայմերիզին» մասնակցած անձինք։ Այս մասին գրում է aravot.am-ը:

Ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը, եզրափակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Սարիկ Մինասյանից՝ «Մեր Սարիկից» հետո ցուցակի 2րդ տեղը զբաղեցնում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը։ 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերում «փրայմերիզին» մասնակցած անձինք են՝ Էմմա Բարսեղյանը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի և մշակման ու իրականացման բաժնի ավագ մասնագետ, Լևոն Անանյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի պետ, Շավարշ Արամյանը՝ ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ։ Ցուցակում ընդգրկված են ՔՊ-ի գրեթե բոլոր անդամները, կարկառուն դեմքերը։ Ընդգրկված են նաև շիրակցի պատգամավորները, նույնիսկ պատգամավորներից մեկի Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը՝ Գյումրու անտառտնտեսության անտառապետը։

Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնց ցուցակում ընտանիքի անդամներն են որդիները, դուստրերը կամ բարեկամ-ազգականները, ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են մեծ թվով բուժահաստատությունների ու դպրոցների տնօրեններ։ Օրինակ՝ ցուցակի 12-րդ տեղում Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Աստղիկ Բեյբությանն է, 14-րդ համարում «Հանրապետական շտապօգնության ծառայության» ՓԲԸ հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանն է, 19-րդ տեղում Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն Դավիթ Դավոյանն է։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ևս ցուցակում է՝ 27-րդ տեղում, Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Մանուկյանը ևս ընդգկրված է։ Ցուցակում է նաև «Ազատանի բուժ ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Իննա Դանիելյանը։ Գյումրի բժշկական կենտրոնի պատանատոմիական բաժանմունքի վարիչ Անդրիասյան Արկադին ևս ցուցակում է՝ 51-րդ տեղում։ Կան նաև բավական մեծ թվով դպրոցների տնօրեններ, օրինակ՝ 36-րդ տեղում «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Վարդանյանն է, 37-րդ տեղում Հայկավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգող Անահիտ Շահնազարյանն է։ Ցուցակում է նաև «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հովհաննիսյանը, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ Լիանա Հարությունյանը, Գյումրիում գրանցված Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը։ Նշենք, որ բոլոր տնօրեններն առանց բացառության կուսակցականներ են, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Սա այն դեպքն է, երբ ավելորդ ջանքեր պետք չեն ձայներ բերելու համար դիմել վարչական ռեսուրսների օգնությանը․ վարչական ռեսուրսներ կրող անձանց իրար գլխի են հավաքել։

դիտվել է 527 անգամ
Լրահոս
Ռուսաստանում փնտրտուքի մեջ են Անհետացած 270 կգ կոկաինը և դարակներում փոշոտված քրգործը 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար. ինչ գումարներ է ծախսել ԱԺ- Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել մինչև վերջինիս հեռանալը 30-40 հազար դրամանոց դրոշը Աժ-ն գնել է 263 հազարով. «Դվինի» 87 մլն-ի ճոխությունները պետբյուջեի հաշվին Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա Սրբուհի Գալյանի այցը ԱՄՆ ձախողվել է Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է իր գրառումը, ջնջել Ցեղասպանություն բառը Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ Թուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Մենք կտրականապես ժխտում ենք» Պակիստանը կքննարկի Քաշմիրի ահաբեկչությունից հետո Հնդկաստանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը Թրամփը կրկին խոսել է Ղրիմի կարգավիճակի մասին Ղրղզստանում շահադիտական ​​հոդվածով ձերբակալել են ռուսաստանցի բլոգերին Axios. Իրանն առաջարկում է ԱՄՆ-ին միջանկյալ գործարք Թրամփ. Պուտինը կլսի Ուկրաինային զանգվածային հարվածներ չհասցնելու կոչերը Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցներն անիմաստ և թշնամական է անվանել ՌԴ դեսպանը կոչ է արել երրորդ ռեյխի հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն Թրամփ. Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է 24 апреля – День памяти жертв Геноцида армян Ապացույց․ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան Ցեղասպանություն իրականացրած պետության շահերին ծառայելով խաղաղություն չեն մուրում․ Մհեր Մելքոնյան Թող Աստված ողորմի Հայոց ցեղասպանության զոհերին. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am