Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Անցնող օրերին դինամիկ և առատ լրահոսը թույլ չտվեց ուշադրություն հրավիրել մի իրադարձության վրա, որը Հայաստանի համար հետաքրքիր կարող է լինել թե քաղաքական իմաստով, թե նաև՝ համեմատական:

Մարտի 10-12-ին Պետական այցով Փարիզում էր Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոյևը: Նրա այցի ընթացքում Ֆրանսիայի և Ուզբեկստանի միջև ձեռք է բերվել ռազմավարական գործընկերության պայմանավորվածություն: Հիշեցնեմ, որ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական այցով Տաշքենդ էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Այդ ընթացքում նա եղել էր նաև Ղազախստանում:

Այստեղ իհարկե կա երկու հանգամանք: Ղազախստանն ու ուզբեկստանը ուրանի խոշոր արդյունահանողներ են, ունեն խոշոր պաշարներ: Իսկ Ֆրանսիան ուրանի խոշոր սպառող է: Հատկապես Աֆրիկայում դիրքեր կորցնելուց հետո, Ֆրանսիան փորձում է գտնել նոր աղբյուրներ և նտրում դրանք նաև Կենտրոնական Ասիայում:


Ըստ ամենայնի, շեշտը դրվում է Ուզբեկստանի վրա: Հիշեցնեմ նաև, որ Ուզբեկստանը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ է: Ես ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստին, որ Ֆրանսիայի նախագահը վերջին ամիսներին բավականին ակտիվ, ամենամսյա հաղորդակցություն է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Այդ շփումներում Կենտրոնական Ասիայի թեման ինչպիսի՞ շեշտադրումներ է ունեցել, հրապարակայնորեն հայտնի չէ, բայց թերևս այն չէր կարող լինել ուշադրությունից դուս: Եվ բանը լոկ այն չէ, որ Ուզբեկստանը «թյուրքական աշխարհի» այն պատկերացման մաս է, որ ռազմավարական իմաստով ունի Թուրքիան:

Հարցն այն է նաև, թե Ֆրանսիան ինչպես է պատկերացնում Կենտրոնական Ասիայից տրանսպորտային լոգիստիկան դեպի Եվրոպա: Այլ կերպ ասած, Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ: Թե՞ դիտարկում շրջանցիկ երթուղի, օրինակ Հնդկաստա-Իրան-Հայաստան-Վրաստան Սև ծով ու Եվրոպա: Մեկ-երկու տարի առաջ նկատելի էր Մակրոնի ջանք այդ ուղղությամբ, բայց այսօր նա ակտիվ շփումների մեջ է Թուրքիայի հետ: Հետևաբար Միջին միջանցքի հետ կապված հարցը արդիական է: Ֆրանս-ուզբեկական բարձր մակարդակի հանդիպման համատեքստում սակայն ուշագրավ է ներդրումային պորտֆելի ցուցիչը: Միրզիոյևի այցի ընթացքում պատրաստվել է 6,5 միլիարդ եվրոյի ներդրումային նախագծերի փաթեթ, իսկ ընդհանուր առմամբ ֆրանս-ուզբեկական համատեղ ներդրումային փաթեթը գեևազանցել է 12 միլիարդ եվրոն:

Ահա այստեղ է, որ պատկերը «համեմատականի» առիթ է Հայաստանի պարագայում, որտեղ հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ հնարավոր է լսել մեկը մեկից տպավորիչ ճառեր ու անգամ կենացներ: Բայց, որքա՞ն է հայ-ֆրանսիական ներդրումային փաթեթը, որքա՞ն են կազմում Հայաստանում ֆրանսիական ներդրումները, ի՞նչ խոշոր ծրագրեր կան: Դրանց ծավալը, ներդրումային պորտֆելի մասշտաբը միայն թույլ կտա գնահատել միջպետական հարաբերությունների իրական բնույթն ու խորությունը:

Իհարկե լավ է, որ Հայաստանը պաշտպանական գնումներ է իրականացնում Ֆրանսիայից: Բայց, դա միջպետական հարաբերությունների խորության հարաբերական ցուցիչ է: Ի վերջո Հայաստանը գնումներ կատարում է տարբեր երկրներից: Առավել ևս, որ Ֆրանսիայից գնումների մասշտաբն էլ առանձնապես խոշոր չէ:

Միջպետական հարաբերությունների խորության, սերտության իրական աստիճանը չափվում է ներդրումային ծրագրերով եւ դրանց ինտենսիվությամբ»:

դիտվել է 578 անգամ
Լրահոս
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Թրամփի հետ քննարկել են Ուկրաինան Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դեռ բաց հարցեր են մնում․ Ալիևի օգնական Աննա՛,դե տենց գողական ես՝ Ալիևին ու Մեհրիբանին ասա՝ ոջիլ, թե գիտե՞ս՝ ոջիլի պես կճզմեն քեզ․ Զոհրաբյան (video) Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ Հռոմի պապը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոօլենովկան և Մարյինոն «Ես քո անցյալը լավ գիտեմ՝ ով ես եղել»․ գնդապետ Մախսուդյանը խայտառակեց Արծրուն Հովհաննիսյանին (video) ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան նախնական համաձայնության են եկել մի շարք ոլորտներում համագործակցության շուրջ Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից. News.am Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին, ես վստահ չեմ. Ռոբերտ Քոչարյան Ճգնաժամային իրավիճակներում կարող եմ կառավարել, այն մարդն եմ, որը ստեղծված իրավիճակում կարող է հարցերը լուծել. Քոչարյան Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա առնվազն երկու միլիարդը փոշիացրել է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան Պատասխան եք տալու․ Ռոբերտ Քոչարյանն՝ ԱԺ վերջին լկտիության մասին (video) «Եվրասիան» այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան Прикосновение к наследию: активисты «Евразии» посетили дом-музей братьев Орбели Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը կկայանա այսօր. ժամը հայտնի է #ՀԻՄԱ․ Թորոսյան Արսե՛ն,Տավուշում չերևաս․քեզ փոխանցել են՝ հերդ էլ, մերդ էլ․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) 36-ամյա տղամարդը ավագ դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել մերկացրած սեռական օրգանները Այո՛, տարանջատում կա. Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ Տխմարը պետք է իմանա, որ տխմարությունը իր միջից երբեք դուրս չի գա․․ Անժելա Թովմասյանը՝ Աննա Հակոբյանին Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան Արևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. Փեզեշքիան Բացառիկ կադրեր՝ինչպես են գիշերով ոստիկանները քարշ տալով, խոշտանգելով բերման ենթարկել Լիլիթ Աղեկյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am