Գլխավոր դատախազը «աքսորել է» անհնազանդ դատախազին. վերջինս դատի է տվել Վարդապետյանին

Լոռու մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Տիգրան Քոթանջյանը, որը ներկայումս զբաղեցնում է Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, դատի է տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված քաղաքացիական հայցերը: Նշենք, որ Տիգրան Քոթանջյանը միաժամանակ երկու հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան: Դատախազության պաշտոնյան հայցադիմումներից մեկով դատարանին խնդրել է անվավեր ճանաչել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից 2025թ․ փետրվարի 6-ին կայացված «Լոռու մարզի դատախազության դատախազ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը, իսկ մյուսով իրեն Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին փոխադրելու մասին Վարդապետյանի 2025թ․ փետրվարի 7-ի հրամանը: Երկու հայցադիմումներն էլ մակագրվել են Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին և մարտի 12-ին ընդունվել վարույթ: Դատարանը որոշել է երկու վարույթներով պատասխանող ՀՀ Դատախազությունից պահանջել մեկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Ա. Վարդապետյանի կողմից «Տ․ Քոթանջյանին Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին փոխադրելու մասին» թիվ 103-Ա հրամանի, ինչպես նաև «Լոռու մարզի դատախազության դատախազ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման վերաբերյալ պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և դատախազ Տիգրան Քոթանջյանի հարաբերությունները լարվել են դեռևս նախորդ տարվանից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դեռևս նախորդ տարի Վարդապետյանը կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ցուցումներ է տվել Լոռու մարզի դատախազին, որն էլ իր հերթին այն հանձնարարել է ավագ դատախազ Քոթանջյանին, սակայն վերջինս հրաժարվել է դրանք կատարել: Այս դեպքից հետո Վարդապետյանն, իրեն հատուկ վրեժխնդրությամբ, որոշել է պաշտոնանկ անել ավագ դատախազին՝ նախադրյալներ ստեղծելով, որպեսզի Քոթանջյանն ինքն անձամբ ազատման դիմում գրի:

Նախ Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող Տիգրան Քոթանջյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում, տևական ժամանակ ձեռնամուխ չի եղել անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ընթացքը լուծելու հարցին: ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ: Իսկ հաջորդ օրը Վարդապետյանը հրամայել է Քոթանջյանին փոխադրել Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Ի դեպ՝ Աննա Վարդապետյանը պաշտոնեական լիազորությունները գերազանց կատարելու համար Քոթանջյանին 2023թ. պարգևատրվել է հոբելյանական հուշամեդալով: Ստացվում է, որ ցանկացած դատախազ, որը կփորձի հակադվել Վարդապետյանին, կզրկվի դասային աստիճանից և մեկ օրում մի մարզից «կաքսորվի մյուսը»:

 

դիտվել է 1360 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am