SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 31 հասցեում գործող «Էլկա» ակումբում երկու տղամարդ վիճաբանել են միմյանց հետ, ապակյա շշերով կոտրել ակումբի գույքը և հեռացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված ակումբ են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Վարդանանց-Տպագրիչներ փողոցների խաչմերուկում նկատել են 2 քաղաքացու, որոնց վրա առկա է եղել արնանման հետքեր և մարմնական վնասվածքներ, նշված քաղաքացիներին մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացիները հանդիսանում են Երևանի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերյոժա Ն․-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սերյոժա Ն․-ն և Անդրանիկ Բ․-ն ժամը 01։30-ի սահմաններում «Էլկա» ակումբում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անձնական հարցերի շուրջ վիճաբանել են իրար հետ, ապակյա շշերով հարվածել միմյանց, կոտրել ակումբի գույքը, տևական ժամանակ խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը, որից հետո դուրս են եկել ակումբից և վիճաբանությունը շարունակել են Վարդանանց-Տպագրիչներ փողոցների խաչմերուկում, փոխադարձ հարվածներ հասցրել միյանց, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը