Իսկ ի՞նչը այն չարեց լրագրողը, հաղորդավարը, լրատվամիջոցը․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող (վայելող, ինչպես կուզեք) Արարատ Միրզոյանն այսօր կրկին հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։ Լրագրողի հարցին, թե՝ «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», հունից դուրս եկավ, թե՝ «Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»։ Սա ասում է մի մարդ, ով կոչված է կառուցել, կազմակերպել, առաջ տանել Հայաստանի շահը միջազգային հարաբերություններում ու այդ ամենը պարտավոր է անել պատշաճ մակարդակով։

Թե ինչ «արհեստավարժությամբ է» կատարել իր գործը, կարծում եմ անգամ հիշատակելու կարիք չկա։ Ամենը «գցել է ոտքին», իրեն պահում է անշնորհք ու միանշանակ անդասիարակի պես, առնվազն լրագրողների նկատմամբ։

Սա գալիս է, իհարկե, ոչ միայն այդ որակներից (ավելի ճիշտ՝ այդ որակների բացակայությունից), նաև նրանից, որ հարցեր կան, որոնց պատասխանները չունի, տակից չի կարող դուրս գալ. դրա համար անճարությունից, թիրախավորում է լրագրողներին: Որովհետև գիտի, որ իրեն բացի հանրային պարսավանքից, ոչինչ չի լինի, ինչպես որ ոչինչ չի լինում իր ղեկավարին այսքան աղետ բերելուց հետո։

Երեկ երեկոյան, մտնում եմ Ֆեյսբուք ու տեսնում եմ, որ «5-րդ ալիքին» են ամոթանքներ տալիս, թե՝ էս ի՞նչ եք դառել, բեսեդկա եք և նմանատիպ պիտակավորումներ։ Մտնում եմ հասկանամ՝ ինչ է եղել։ Տեսնեմ՝ «Հարցազրույց» հաղորդման հյուրը իրավաբան, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է։ Դիտում եմ։

Ամենը հասկանում եմ, բայց չեմ հասկանում մեկ բան․ իսկ ի՞նչը այն չարեց լրագրողը, հաղորդավարը, լրատվամիջոցը։ Հյուրը եկել, այո՛ սուր ու ուշադրությանը արժան հարցեր է բարձրացնում, ներկայացնում է փաստեր, համադրում է ու դարձյալ բարձրացնում հարցեր, որոնք պատասխանելու, գուցե հերքելու կարիք ունեն ու ոչ մի պարագայում՝ լրագրողին կամ լրատվամիջոցին թիրախ դարձնելու։

Հիմա կասե՞ք ինչ տարբերություն Նիկոլի Արարատի, որը հարցերին պատասխանելու փոխարեն թիրախավորում է լրագրողին, ու ձեր մեջ, որ հյուրի հնչեցրածը թողած, թիրախավորում եք լրատվամիջոցին»։

դիտվել է 479 անգամ
Լրահոս
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ուղիղ պահանջը Փաշինյանից (video) Բռնություններից մինչև հարկային ճնշումներ. փաստաբանների խնդիրները՝ Հայաստանում Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք» (Ձայնագրություն) Անսթափ վարորդը «Opel»-ով բախվել է եզրաքարին ու գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. երեխան ու հղի կինը տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանի գոռոցները չե՛նք մոռացել․ Արսեն Վարդանյան (video) Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում «Սամվել Բաբայա՛ն, դու ո՞վ ես, որ նման բան ես համարձակվում ասել»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Երևանի Տիգրան Մեծի պողոտայում դանակահարել են թիվ 38 ավտոբուսի վարորդին «Սև գիրքը» հասավ Նիկոլին․․. (video) Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. հերթական հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» ԱԺ-ում «պայթեց» Փաշինյանի իրական կերպարը․․․ (video) Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղում. Գագիկ Սուրենյան Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու. Գևորգ Ստեփանյան Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը Քաղաքապետարանը իշխանազրկվել էր․․․ փախչելու են ամեն տեղից․ Անդրանիկ Թևանյան (video) #ՀԻՄԱ․ Բոլոր դիրքերից Ադրբեջանը պատրաստվում է անցնել հոշոտման, եթե․․․ (video) Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը. Շարմազանով Փաշինյանն անցավ քրեական ենթամշակույթին․․․ (video) Խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության». «Միասին» «Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար Փաշինյանն ու ՔՊ-ականները այլևս բացահայտել են իրենց հաջորդ հրեշավոր քայլը․պահեստազորի փոխգնդապետ (video) «էս ո՞վ են սրանք․ թուրքի տակ պառկածը չի՛ կարա իմ երկիրը պահի»․ Արթուր Այվազյան (Մանախ) (video) Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am