Դատապարտյալների հիվանդանոց, աղբն անպակաս է․ Ռուզան Մինասյան

Դատապարտյալների հիվանդանոց, աղբն անպակաս է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջոմ գրել է լրագրող Ռուզան Մինասյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
Մեկնաբանություններում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը գրառում է արել՝ նշելով․ «Հարգելի՛ Ռուզան Մինասյան, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում աղբահանությունն իրականացվում է սահմանված կարգով (ինչպես նկատելի է լուսանկարներում՝ աղբամանները դատարկ են), իսկ լուսանկարներում պատկերվածը բնակելի գոտուց դուրս բերված կահույք և այլ իրեր են, որոնք պետք է հեռացվեն հատուկ մեքենաներով, ինչը նախատեսվում է իրականացնել առաջիկայում»։