Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը՝ հրատապ ընթացակարգի ներքո։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող և բանաձեւի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։

«Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։

Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը, մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին և խրախուսել Ալիևի գործողությունները՝ ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Մի՞թե մենք դասեր չենք քաղել։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ և գործել՝ ըստ մեր արժեքների և սկզբունքների», - իր ելույթում ասել է եվրախորհրդարանական Միրիամ Լեքսմանը։

Հայաստանի հարցերով համազեկուցող և բանաձեւի համահեղինակներից Վասիլե Դինկուն իր ելույթում նշեց՝ հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցական նշան է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության և խաղաղության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը վերոնշյալ հարցերում երբեք չի շեղվել իր սկզբունքներից՝ այդ թվում Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցում։

«Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը և աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք կուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ և խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով՝ մենք պետք է գործենք հիմա և ընդունենք կոնկրետ միջոցներ՝ապագա ողբերգություն թույլ չտալու համար», - իր ելույթում նշեց եվրապատգամավորը։

Առաջարկված բանաձևի համահեղինակ, Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչնչով չեն զիջում ստալինյան դատավարություններին, և որ գերիների միակ «մեղքը» հայ լինելն է։ Լուազոն, դիմելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, ափսոսանք հայտնեց, որ նա հերթական անգամ ներկա չէ լիագումար նիստին և չի լսում իրենց։ Պատգամավորը Կայա Կալասին հորդորեց գնալ Հայաստան և տեղում տեսնել, որ կա մի երկիր՝ խաղաղության ձգտումով ու Եվրոպայի երազով։ Եվրախորհրդարանականը կոչ արեց լսել ու իրականացնել այն, ինչ երկար ժամանակ է անընդհատ պահանջում է Եվրոպական խորհրդարանը։

ԵԽ քաղաքական բոլոր խմբակցություններից ելույթ ունեցած ավելի քան մեկ տասնյակ պատգամավորներն կարեւորեցին ԵՄ-ի խիստ դիրքորոշման, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը և ստեղծված քաղաքական իրավիճակն անվանեցին ամոթալի։

Պատգամավորները հիշեցրեցին, որ Բաքվից գնված գազը չի կարող առավել կարևոր լինել մարդու իրավունքներից և Եվրոպական արժեքներից՝ հատկապես ընդգծելով, որ որևէ տարբերություն չկա ռուսական և ադրբեջանական գազի միջև։

Քննարկման ավարտին ելույթով հանդես եկավ Եվրոպական Հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը։

«Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության եւ մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերդ նույն մտահոգություններն եք արտահայտել, և այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այս հարցերին և մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին», - ասաց հանձակատար Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։

«Ուստի, Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և եւ արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», - նշեց հանձնակատարը։

Հանձնակատար Յորգենսենը նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է կոչ անել, որպեսզի կողմերը, հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։

«Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ՝ ուղղված երկարատեւ եւ կայուն խաղաղության հաստատմանը», - եզրափակեց Դան Յորգենսենը։

Հրատապ ընթացակարգով առաջարկված բանաձեւը քվեարկության կդրվի այսօր՝ մարտի 13-ին։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանության լռությունն է Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված պարկուճներ Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video) Հիմա ասեմ՝ ում ձայները կտանի Սամվել Կարապետյանն ու ինչ է սպասվելու․ Ձյունիկ Աղաջանյան (video) Խայտառակ վիճակ է․ սրանք չեն թողնում՝ թոշակառուն հանգիստ ապրի․ քաղաքացի (video) Լարված իրավիճակ․ հունից դուրս եկած տաքսու վարորդները զգուշացնում են՝ ինչ կտրուկ քայլերի են անցնելու (video) Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կուշտ աչք են»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զատուլինը շատ կարևոր բան ասաց․ Պուտինին ամեն ինչ հայտնի է արդեն․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գոռում եմ, քանի որ համբերությունս հատել է, խաբում են մեզ». վարորդները հունից դուրս եկան (video) Լա՛վ լսեք․ մենք հասնելու ենք այս մարդկանց պահանջին․ Մեսրոպ Մանուկյան (video) Սրանք այնպիսի թալան են անում․․․ ես ձեզ համար բացահայտեմ․ տաքսու վարորդ (video) Բեթար ա լինելու․ եթե մեր պահանջը չարեցիք, 500 ավտոյով քաղաքով կգնանք հրապարակ․ բողոքի ակցիա (video) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է. Ռուբեն Ռուբինյանը հաստատեց․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Արա՛, հերիքա ասես՝ նախկիններ, նախկիննե՛ր․․․ 8 տարիա ի՞նչ ես արել»․ տաքսու վարորդը պոռթկաց (video) «Сердечный привет... », Փաշինյան, բա ո՞ւր ես. բողոքի ակցիա (video) Սուրենյանը զգուշացնում է ուժեղ քամիների հետևանքների մասին Մեզ ոչ մի ոլորտում որպես աշխատուժ չեն դիտարկում․ կին վարորդ (video) «Ալենը, Дождь-ն ու Պուտինի նկատմամբ սերը»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Խարդախ երկիր ա, չպիտի հավատաս նրանց․ քաղաքացի (video) Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը ԵՊՀ ՔՊ–ական անհատ ձեռներեց ռեկտորը  Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում Լուրջ գլխացավանք է լինելու․ Թեհրանի համար անընդունելի իրավիճակ է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am