Եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չդրվի լուրջ հիմքի վրա, ապա կոչը զրո արժեք ունի․ Վահե Հովհաննիսյան

«Սպասելով ԵԽ քվեարկությանը

Մայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր հայտարարությունը, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների՝ անարդարությունից ճչացող, բայց անելիքը հստակ չիմացող ձայնը, և հարյուր հազարների սպասումը այսօրվա ԵԽ քվեարկությունից ինձ ստիպում են պարզ ասել. եթե չստեղծենք աշխատանքի լուրջ մեքենա, այդ ջանքերը ոչ մի օգուտ չեն տալու։

Արդյունքի համար հսկայական աշխատանք է պետք անել։ Այն պետք էր սկսել մի տարի առաջ, որ այսօրվա ազգային անօգնական վիճակում չլինեինք։ Չենք արել։ Փոխել է պետք դատավարության ամբողջ բնույթը, դերաբաշխումը։ Միջնադարյան ինկվիզիցիա հիշեցնող այս պրոցեսը պետք է փոխենք իսկապես բաց դատավարության։ Սա միջազգայնորեն ընկալելի պահանջ է, որի իրականացման համար անհրաժեշտ է. միջազգայինմամուլի սևեռում թեմայի շուրջ, միջազգային իրավապաշպանության ակտիվացում, հեղինակավոր զեկույցների ստացում, տարբեր երկրների կառավարությունների վրա ճնշումներ, լոբբիստական աշխատանք։ Միջազգային լուրջ շարժում սկսելու և շատ այլ բաների համար, պետք է.

1. Ճիշտ և լուրջ մենեջմենթ

2. Շատ փող և լավ կապեր

Առանց ավելորդ թիթիզությունների ֆիքսենք. փողի և կապերի առկայության դեպքում հնարավոր է միջազգային մամուլի և միջազգային իրավապաշտպանության, միջազգային քաղաքացիական հասարակության ուշադրությունը սևեռել այս դատավարության վրա։

Պետք է պարզ ասել. հարգարժան հոգևոր խորհուրդ, սիրելի ազնիվ հայրենակիցներ, եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չդրվի լուրջ հիմքերի վրա, ապա մեր բոլոր էմոցիաները և կոչերն ունենալու են զրո արժեք։

Եթե որևէ մեկին թվում է, թե հրեական կազմակերպությունները և հրեական շարժումները կազմակերպվել և կազմակերպվում են առանց մենեջմենթի և լուրջ փողի, չարաչար սխալվում ենք։

«Կապիտալի աղքատությունը»

Մենք կարող ենք ուրախանալ կամ տխրել, որ USAID-ն փակվում է, որ հայկական ինքնության դեմ աշխատող, գործակալական համակարգերի ֆինանսավորումը Թրամփը դադարեցնում է, բայց պետք է նաև ֆիքսենք, որ մինչև այսօր ձևավորված չեն ազգային կապիտալով լուրջ ֆոնդեր, որոնք կհակակշռեին դրսի ֆինանսավորմանը։

Ամոթ է, որ Հայաստանում ձևավորված չեն ազգային ինքնության պահպանման-զարգացման, ստրատեգիական ծրագրերի ֆինանսավորման քաղաքակիրթ համակարգեր։ Մենք տարիներով ողբում ենք, որ դրսի փողերով հակահայկական, հակաարցախյան, հակասփյուռքյան հակազգային գաղափարներ են մշակվում, տարածվում, որ իշխանությունը քարոզ է տանում Արարատի դեմ, ցեղասպանությունն է ուրանում, տոտալ քարոզ եկեղեցու դեմ, հակաարցախյան, ֆաշիստական քարոզ է տանում։ Հայկական աշխարհում փող չկա՞ր զսպելու այլ ծագման փողերով այս արշավը։

Հիմա ճիշտ պահն է՝ այս ոչ կոնստրուկտիվ ողբը դադարեցնելու։ Հայկական կապիտալը՝ Հայաստանում, սփյուռքում, պիտի հակընդդեմ համակարգ ստեղծի։ Համակարգ, որը կկասեցնի ներքին ֆաշիզմը, որը մեզ կմիավորի մեր իրական շահերի, իրական նպատակների համար։ Համակարգ, որը կջարդի ազգային արժեքների և ազգային արժանապատվության դեմ տարվող քարոզը։ Համակարգ, որը լուրջ կաշխատի Բաքվի բանտերից հայերին հանելու ուղղությամբ։ Վստահաբար, կապիտալի տիրապետող հայերի համար՝ Հայաստանում թե դրսում, Հայաստանի գոյության անընդհատությունը և Հայաստանի զարգացումը կարևորագույն ցանկություն և նպատակ են։

Պետք է ստեղծել մեխանիզմ, որի միջոցով ցանկությունը կվերածվի գործի։ Նորից եմ ասում, որ սա պիտի վաղուց արվեր, բայց եթե հիմա էլ չանենք, հետո անիմաստ կլինի։ Հիմա ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է դա անել։ Հայկական կապիտալի ներկայացուցիչները պետք է միավորեն իրենց ջանքերը, հավաքվեն ու պայմանավորվեն, պատվիրակեն մարդկանց, մասնագետների, մասնագիտական խմբերի, որպեսզի էֆեկտիվ ծրագրերը վերածվեն հստակ գործողությունների։ Հակառակ դեպքում մենք հանրության այսօրվա հույզերն ու պոռթկումները հերթական անգամ կսպառենք ու կկանգնենք ապատիայի ամենավտանգավոր, գուցե՝ վերջին շրջանի առաջ»։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 85 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am