Չաղ Ռուստամին նորի՞ց կկալանավորեն

«Հրապարակ» թերթը գրել է․

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել քրեական հեղինակություն Ֆազի` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին, եւ Աշոտ Կյուրեղյանին։ Արդեն վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել Ստեփանյանի եւ Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` տնային կալանքը, գրավը եւ չբացակայելու ստորագրությունը եւ նորից խափանման միջոց կիրառել կալանքը՝ երեք ամիս ժամկետով։ Բողոքներից մեկը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին, մյուսը՝ դատավոր Վաչե Մարգարյանին։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Ստեփանյանի եւ Կյուրեղյանի խափանման միջոցները փոխելու մասին։ Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի ազատ արձակումը լայն քննարկումների տեղիք տվեց, մասնավորապես, տեղեկություններ կան, որ նրա ազատ արձակումը պայմանավորված է սպասվող ընտրություններով, այսինքն՝ իշխանությունը կրիմինալի միջոցով է ուզում իշխանություն հաստատել Գյումրիում եւ Փարաքարում։

Չաղ Ռուստամի պաշտպան Գեղամ Հակոբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով դատախազության բողոքին, ասաց․ «Դատախազության կողմից ներկայացված բողոքը որեւէ իրական հիմք եւ փաստ չի պարունակում Ռուստամ Ստեփանյանին շարունակական կալանքի տակ պահելու առումով: Ինչպես մեղադրանքի հիմնավորումը, այնպես էլ խափանման միջոցի հիմքերի մասով վերացական եւ ընդհանրական բնույթի ենթադրական դատողություններ են, որոնք ոչ մի կերպ չեն բխում գործում առկա փաստերից: Եթե հաշվի առնենք, որ Ռուստամ Ստեփանյանը որեւէ կապ չունի այդ դեպքի հետ, սակայն անհիմն մեղադրանքով նրան շուրջ 7 ամիս զրկել են ազատությունից, ապա առանց փաստերի եւ ապացույցների կրկին նրան կալանավորելու փորձերը շինծու մեղադրանքի շարունակականության եւ ապօրինություններ գործելու նպատակի մասին են վկայում: Ձեզ տեղեկացնեմ, որ մենք նույնպես բողոքարկել ենք դատարանի որոշումը, քանի որ գտնում ենք, որ Ռուստամ Ստեփանյանի նկատմամբ թեեւ կիրառվել են այլընտրանքային համակցված այլ խափանման միջոցներ, սակայն դրանցից տնային կալանքը, ըստ էության, հավասարեցված է կալանքին, որը 7 ամիս խիստ ռեժիմի մեկուսացումից հետո որեւէ կերպ արդարացված եւ հիմնավորված չէ: Ավելի նվազ խափանման միջոցի կիրառումը լիովին բավարար կարող է լինել ցանկացած անհիմն ենթադրություն փարատելու համար, եթե հաշվի առնենք, որ Ռ. Ստեփանյանը որեւէ առնչություն չունի տվյալ դեպքի հետ, եւ դրա մասին են հստակ խոսում գործում առկա ապացույցները»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2024-ի հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել էին բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին, ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ. ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», եւս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաեւ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից մահացել էր։
ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էին Շինարարների փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված LAND CRUISER, TOYOTA CAMRY, OPEL ASTRA եւ TOYOTA COROLLA մակնիշների ավտոմեքենաներ: LAND CRUISER-ի առջեւի եւ հետեւի հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի հետեւանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում՝ արնանման նյութի հետքեր: OPEL ASTRA մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաեւ դեպքի վայրում, հայտնաբերվել էին տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ եւ փամփուշտ: Բուն սպանությունը կատարողները շտապ մեկնել էին օդանավակայան եւ անարգել հեռացել: Իսկ պատվիրատուն, ըստ նախաքննական մարմնի, Ռուստամ Ստեփանյանն էր` Չաղ Ռուստամը: Նրա եւ Ֆազի միջանձնային խնդիրների մասին հայտնի էր վաղուց։ Սերգեյ Գրիգորյանի սպանությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, եւ Ա․ Կյուրեղյանը՝ սպանության կազմակերպման մեղադրանքով։ Սակայն 7 ամիս անց սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխում են եւ ուղարկում տուն:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը Քաղաքապետարանը իշխանազրկվել էր․․․ փախչելու են ամեն տեղից․ Անդրանիկ Թևանյան (video) #ՀԻՄԱ․ Բոլոր դիրքերից Ադրբեջանը պատրաստվում է անցնել հոշոտման, եթե․․․ (video) Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը. Շարմազանով Փաշինյանն անցավ քրեական ենթամշակույթին․․․ (video) Խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության». «Միասին» «Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար Փաշինյանն ու ՔՊ-ականները այլևս բացահայտել են իրենց հաջորդ հրեշավոր քայլը․պահեստազորի փոխգնդապետ (video) «էս ո՞վ են սրանք․ թուրքի տակ պառկածը չի՛ կարա իմ երկիրը պահի»․ Արթուր Այվազյան (Մանախ) (video) Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Ստամբուլում Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին #ՀԻՄԱ․ Սյունիքում կրակոցներ են․․․ Փաշինյանի խաղաղությունը հասել է․․․ Հայկ Մամիջանյան (video) Ջահերով երթը մեր հայ լինելու, մեր էության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է. քաղաքագետի հիշողությունները՝ 25-ամյա հեռավորությունից Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան Ում կարգելվի Վրաստանում բնակության թույլտվություն տալ Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը Դանակահարվածն ասել է, թե վայր է ընկել. վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները դեռ հայտնի չեն Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հյուսիսային մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am