Կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որի արդյունքում գեներալը շուրջ 1,5 ամիս կալանավորվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ում գործող պաշտոնյաներից մեկը, որ ցուցմունք է տվել Տիրան Խաչատրյանի դեմ, 2021 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Արտակ Բուդաղյանն է։

Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դատավարությունը։ 53-ամյա Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածում իրեն վստահված Ալփաշայի բարձունքի, Սուլթանլիի եւ Արաքսավանի բնագծերի պաշտպանությունը ձախողելու համար: Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքը նա չի ընդունում: «Այն, ինչի հիման վրա եզրահանգումներ են արվել, զինվորական մասնագիտական որակումներից դուրս են: Չի կարելի ոչ մասնագիտական՝ ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ, եզրահանգումներ անել եւ նմանատիպ եզրահանգումները դատարան ներկայացնել որպես մեղադրանք», – դատարանում հայտարարել էր Տիրան Խաչատրյանը:

Գեներալ-լեյտենանտի պաշտպանը պնդում է, որ Հարավային խմբավորման հրամանատարությունը ստանձնած Խաչատրյանը 2020-ի հոկտեմբերի 11-ին՝ ադրբեջանական զորքերի հարվածից հետո, Ալփաշայում կապի հնարավորություն չի ունեցել հատուկ նշանակության զորքերի հետ, որպեսզի նրանց հրահանգեր զբաղեցնել բաց մնացած հատվածը: Իսկ այդ օրը զոհվել էին հրամանատարն ու հրամանատարի տեղակալը:

Խաչատրյանը զեկուցել է, որ կապի հնարավորություն չունի, նրան հաղորդել են, որ կապ չեն կարող ապահովել, ինչից հետո գեներալ-լեյտենանտը դարձյալ փորձել է կապի դուրս գալ հատուկ նշանակության բրիգադի հետ, բայց էլի ապարդյուն։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանը բանակային սխրագործությունների համար ազգային հերոսի կոչում տվեց եւ հիմա էլ դատապարտում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղում. Գագիկ Սուրենյան Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու. Գևորգ Ստեփանյան Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը Քաղաքապետարանը իշխանազրկվել էր․․․ փախչելու են ամեն տեղից․ Անդրանիկ Թևանյան (video) #ՀԻՄԱ․ Բոլոր դիրքերից Ադրբեջանը պատրաստվում է անցնել հոշոտման, եթե․․․ (video) Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը. Շարմազանով Փաշինյանն անցավ քրեական ենթամշակույթին․․․ (video) Խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության». «Միասին» «Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար Փաշինյանն ու ՔՊ-ականները այլևս բացահայտել են իրենց հաջորդ հրեշավոր քայլը․պահեստազորի փոխգնդապետ (video) «էս ո՞վ են սրանք․ թուրքի տակ պառկածը չի՛ կարա իմ երկիրը պահի»․ Արթուր Այվազյան (Մանախ) (video) Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Ստամբուլում Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին #ՀԻՄԱ․ Սյունիքում կրակոցներ են․․․ Փաշինյանի խաղաղությունը հասել է․․․ Հայկ Մամիջանյան (video) Ջահերով երթը մեր հայ լինելու, մեր էության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է. քաղաքագետի հիշողությունները՝ 25-ամյա հեռավորությունից Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան Ում կարգելվի Վրաստանում բնակության թույլտվություն տալ Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը Դանակահարվածն ասել է, թե վայր է ընկել. վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները դեռ հայտնի չեն Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am