Նորից Ադրբեջանի պահանջո՞վ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կարծում են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։ Ուրբաթ օրը ԱԺ-ում ՔՊ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղիշե Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից։ Այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվել էր, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, եւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:

Թե պատճառը որն է, եւ ինչ պայմանավորվածության համաձայն` չեն մանրամասնել։ Նիկոլ Փաշինյանը եւս չի մանրամասնել փակ նիստում իր դժգոհության պատճառները, սակայն խաղաղության գործընթացի մասին նրա խոսքից ՔՊ-ում եզրակացրել են, որ Կիրակոսյանի ազատման պահանջը գուցե դրել է Ադրբեջանը: Բանն այն է, որ Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ կային նաեւ ամիսներ առաջ:

Նա է ներկայացնում Բաքվի դեմ Երեւանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018-ից եւ անձամբ դեմ է միջազգային հայցերը հետ կանչելուն: Իսկ դա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է, Փաշինյանն արդեն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով դեմ չէ այդ լուծմանը:

Մինչդեռ Եղիշե Կիրակոսյանն իր հարցազրույցներում էլ չի թաքցրել վերաբերմունքը, ասել է, որ իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին:

Փակ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է նաեւ, որ խաղաղության գործընթացում դրական տեղաշարժ չկա, Ադրբեջանը շարունակում է պնդել բոլոր պահանջները, եթե չկատարեն` ռազմական ճանապարհով կհասնի բաղձալի միջանցքին։ Հավանաբար, Ադրբեջանը վստահ է եղել, որ Կիրակոսյանը միջազգային ատյաններում կշարունակի իր դեմ աշխատել, եւ նրան հեռացնելու պահանջ է դրել»:

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Ջահերով երթը մեր հայ լինելու, մեր էության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է. քաղաքագետի հիշողությունները՝ 25-ամյա հեռավորությունից Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան Ում կարգելվի Վրաստանում բնակության թույլտվություն տալ Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը Դանակահարվածն ասել է, թե վայր է ընկել. վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները դեռ հայտնի չեն Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հյուսիսային մարզերում Սասուն Միքայելյանի հիմնարկին պետբյուջեից 234 մլն դրամ կհատկացվի Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում ԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներ են Ողբերգությունը դարձրել են առօրյա իրականություն՝ արթմնի, անվերջ, անհուն. Րաֆֆի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Վանում. կան զոհեր և վիրավորներ Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել Լոնդոնը և Փարիզը դավաճանել են Զելենսկուն․ WSJ Խոշոր ավտովթար. կան զոհեր և վիրավորներ Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Լևոն Ազիզյան «Ջախջախիչ հիասթափություն»․ FT «Սպայկա» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է շուրջ 35 մլրդ դրամի ներդրում ԱՄՆ դատավորը ​մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլոց․ Սասունյան Ժողովրդին պատկանող հաջորդ իշխանությունը գործող իշխանության կառուցած «զրո»-ից է սկզբնավորվելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Ով է Հռոմի Պապի տիտղոսի ֆավորիտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am