«Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուժային կառույցներին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ քրեական աստիճանակարգով բարձր ու միջին կարգավիճակ ունեցողները օրերս հավաքվել են հարց լուծելու. հայտնվել են իրավապահները և «բռնել» են նրանց:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Պարույր Ավագյանը, ներգրավվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, 2024 թվականի հունիսի 6-ին Watsapp հավելվածի միջոցով կապ հաստատելով Արման Հակոբյանի հետ և ներկայանալով քրեական հեղինակություն հանդիսացող «Գրեցիայից Արամո»-ի անունից, վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Արմավիր քաղաքում հանդիպելու վերաբերյալ:

Նույն օրը՝ ժամը 22:00-ից 00:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 3/7 հասցեում գտնվող «Մերսի» ռեստորանում, Արման Արմենի Հակոբյանը հանդիպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներ, խմբավորման մեջ և շրջապատում «Չերեմուշկեցի Պրո» մականունով հայտնի՝ Պարույր Ավագյանի, Բաբկեն Կարապետյանի և նույն խմբավորման անդամներ հանդիսացող, քննությամբ ինքնությունները չպարզված ևս 6-7 անձանց հետ, որի ընթացքում տեսակապի միջոցով հանդիպմանը մասնակցել է նաև արտերկրում բնակվող «Գրեցիայից Արամո» մականվամբ ներկայացած, շրջապատում «գող Նոդարի Արամո» մականունով հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Արամ Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու նպատակով խոսակցություն է ծավալվել Արման Հակոբյանի և ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի ոմն Վախիդի միջև առկա գումարային հարցերի շուրջ, որի ընթացքում հանդիպմանը մասնակցող վերը նշված անձանց կողմից Արման Հակոբյանի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ՝ իր և իր ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ առաջացած վախից դրդված, Արման Հակոբյանն ընդունել է ոմն Վախիդին իբրև թե 1.100.000 ՌԴ ռուբլի պարտք լինելու հանգամանքը և պարտավորվել է նշված գումարը փոխանցել «Գրեցիայից Արամո»-ին, նույն ինքը՝ Արամ Սամվելի Կարապետյանին: Գումարը փոխանցելու վերաբերյալ Արման Հակոբյանի համաձայնությունը ստանալով և չբավարարվելով ձեռք բերված պայմանավորվածությամբ, անօրինական օգուտ ստանալու նպատակով, հանդիպման ընթացքում Պարույր Ավագյանը Արամ Կարապետյանի հրահանգով պահանջել և Արման Հակոբյանից, նրա կամքին հակառակ, ստացել է վերջինիս պատկանող և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի բանալիները և տեխնիկական անձնագիրը, ինչի արդյունքում օրեր անց հիշյալ՝ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենան ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Լիտերատուրնայա 6Ա շենքի բակից, քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից հափշտակվել է:

Այնուհետև, Արման Հակոբյանը, պարտավորությունից դրդված, հիշյալ՝ իբրև թե պարտք հանդիսացող 1.100.000 ՌԴ ռուբլի գումարը «Պրո»-ի միջոցով «Արամո»-ին փոխանցելու նպատակով 2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցում հանդիպել է Էդուարդ Արթուրի Եղիազարյանին, սակայն հանդիպման ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս ձերբակալվել է, և գումարի փոխանցումը տեղի չի ունեցել: Այսինքն՝ Պարույր Մարատի Ավագյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով: Գործը ուղարկվել է դատարան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում «Սամվել Բաբայա՛ն, դու ո՞վ ես, որ նման բան ես համարձակվում ասել»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Երևանի Տիգրան Մեծի պողոտայում դանակահարել են թիվ 38 ավտոբուսի վարորդին «Սև գիրքը» հասավ Նիկոլին․․. (video) Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. հերթական հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» ԱԺ-ում «պայթեց» Փաշինյանի իրական կերպարը․․․ (video) Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղում. Գագիկ Սուրենյան Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու. Գևորգ Ստեփանյան Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը Քաղաքապետարանը իշխանազրկվել էր․․․ փախչելու են ամեն տեղից․ Անդրանիկ Թևանյան (video) #ՀԻՄԱ․ Բոլոր դիրքերից Ադրբեջանը պատրաստվում է անցնել հոշոտման, եթե․․․ (video) Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը. Շարմազանով Փաշինյանն անցավ քրեական ենթամշակույթին․․․ (video) Խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության». «Միասին» «Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար Փաշինյանն ու ՔՊ-ականները այլևս բացահայտել են իրենց հաջորդ հրեշավոր քայլը․պահեստազորի փոխգնդապետ (video) «էս ո՞վ են սրանք․ թուրքի տակ պառկածը չի՛ կարա իմ երկիրը պահի»․ Արթուր Այվազյան (Մանախ) (video) Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Ստամբուլում Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին #ՀԻՄԱ․ Սյունիքում կրակոցներ են․․․ Փաշինյանի խաղաղությունը հասել է․․․ Հայկ Մամիջանյան (video) Ջահերով երթը մեր հայ լինելու, մեր էության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է. քաղաքագետի հիշողությունները՝ 25-ամյա հեռավորությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am