Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջության պարտադիր ապահովագրության ծրագրի տապալումը խլացնելու եւ բարեփոխումների պատրանք ստեղծելու համար առողջապահության նախարարությունը «հիմնովին» փոխել է բժշկական կազմակերպությունների հետ պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագրի ձեւը, բովանդակությունը:

Այսպես, եթե մինչեւ 2024 թվականը պետական պատվերի համակարգում գործում էին առողջապահության նախարարության եւ բժշկական կենտրոնների միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրեր, ապա 2024 թվականին առողջապահության նախարարությունը «ստիպված» կիրառեց օֆերտայի հրապարակային պայմանագրի պիլոտային ծրագիրը, այն հաջորդիվ՝ 2025 թվականին, տարածվեց արդեն ամբողջ առողջապահական ծրագրերի վրա:

Տեղեկացնենք, որ նոր ծրագրով առանձին բժշկական կենտրոնների հետ պայմանագրեր չեն կնքվում, եւ չեն ամրագրվում այդ կազմակերպությունների համար նախատեսվող տարեկան պետական պատվերի գումարները, բժշկական կենտրոններին հատկացվելիք գումարի վերաբերյալ դրույթ չկա: Անհասկանալի է եւ ինքնահոսի է թողնված, թե ինչ համամասնությամբ է բաշխվելու ծրագրերի գումարը հիվանդանոցների միջեւ:

Սպասենք ոլորտում հերթական քաոսին:

Հիմա անդրադառնանք հարցին, թե ինչու առողջապահության նախարարությունը «ստիպված» կիրառեց օֆերտայի հրապարակային պայմանագիրը:

Ամեն ինչ սկսվեց 2023 թվականի դեկտեմբերին առողջապահության նախարարությունում տարեկան հաշվետվության ժամանակ նախարար Անահիտ Ավանեսյանի անզգույշ խոսքից՝ արված վարչապետի ներկայությամբ, որ այլեւս պետական պատվերի առանձին պայմանագրային բյուջե բժշկական կազմակերպությունների համար չի գործում, «գումարը գնում է հիվանդի հետեւից»:

Առաջին հայացքից ավելի ազատական թվացող հրապարակային օֆերտայի պայմանագրով իրականացվող ֆինանսավորումը իր մեջ շատ մեծ խութեր եւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այսպես, փաստենք, որ մինչեւ այս չարաբաստիկ փոփոխությունը ամբողջ պետական պատվերի ծառայությունների մատուցումը կարգավորվում էր «Գնումների մասին» օրենքով՝ պահպանելով ԲԿ-ներին տրվող գումարների հարապարակայնությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները հավաստիացրին, որ այս նոր որոշումից հետո թափանցիկությունը իսպառ կվերանա, եւ հնարավոր չի լինի վերահսկել, թե որ բուժհաստատությունն ինչքան գումար ստացավ, քանի հիվանդ բուժեց պետպատվերով:

Նկատենք նաեւ, որ ներկայում առողջապահության նախարարությունը օֆերտայի պայմանագրով տրվող գումարները ներկայացնում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով: Այսինքն՝ պետպատվերով բուժումը նախարարը դարձրել է նպաստ, ինչն էլ խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել պետական պատվերի ծառայությունների մատուցման բովանդակության, ընթացակարգերի, էության մեջ՝ այն ամբողջովին ծառայեցնելով սեփական բիզնեսների բարգավաճմանը:

Թե որ բժշկական կազմակերպությանը, ըստ Պետական բյուջեի եռամսյակային համամասնության, Առողջապահության նախարարությունը ինչքան է գումար հատկացնում, մնում է անթափանց, ծանր վարագույրի հետեւում: Օֆերտայի պայմանագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծել առողջապահության նախարարության կառավարիչների համար իրենց «սիրելի» բժշկական կազմակերպություններին հասարակության աչքից հեռու, ըստ կարիքի գումարներ մատակարարելու համար:

Սեփական բիզնեսին ավելի լավ նվեր դժվար էր պատկերացնել: Իսկ քաղաքացու համար, ըստ էության, ոչինչ չի փոխվել, մեկ, առավելագույնը երկու ամսից բժշկական կենտրոններում նա նորից կլսի՝ «պետպատվերը վերջացել է» անցանկալի նախադասությունը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թվականին բացված անփորձ հիվանդանոցին՝ «Ուիգմորին», 600 միլիոն դրամի պետական պատվերի արժանացրեց: Իսկ այս օֆերտայից հետո էլ չենք իմանա՝ ում ինչքան, ինչ ազնվությամբ կբաշխվեն պետբյուջեի գումարները: Մենք դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարություն, մեկնաբանության դեպքում կհրապարակենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Ստամբուլում Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին #ՀԻՄԱ․ Սյունիքում կրակոցներ են․․․ Փաշինյանի խաղաղությունը հասել է․․․ Հայկ Մամիջանյան (video) Ջահերով երթը մեր հայ լինելու, մեր էության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է. քաղաքագետի հիշողությունները՝ 25-ամյա հեռավորությունից Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան Ում կարգելվի Վրաստանում բնակության թույլտվություն տալ Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը Դանակահարվածն ասել է, թե վայր է ընկել. վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները դեռ հայտնի չեն Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հյուսիսային մարզերում Սասուն Միքայելյանի հիմնարկին պետբյուջեից 234 մլն դրամ կհատկացվի Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում ԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներ են Ողբերգությունը դարձրել են առօրյա իրականություն՝ արթմնի, անվերջ, անհուն. Րաֆֆի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Վանում. կան զոհեր և վիրավորներ Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել Լոնդոնը և Փարիզը դավաճանել են Զելենսկուն․ WSJ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am