Ինչու 4 տարի անց չի ներդրվում Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը. «Հետք»

«Երբ փորձում ենք համացանցում որոնել e-accreditation կայքը, ոչ մի արդյունք չենք տեսնում: Սակայն, այս հասցեն փնտրելիս պետք է հայտնվեինք էլեկտրոնային հավատարմագրման համակարգում: ՀՀ կառավարությունն էր 2020 թվականին որոշել վարկային ծրագրով ստեղծել այդ համակարգը: Ծախսվել է 100 հազար դոլար: Այժմ ներկայացնենք մանրամասներ այդ ծրագրից»: Այս մասին գրում է «Հետք»–ը։

«2020 թվականին Կառավարությունը հայտարարեց մրցույթ էլեկտրոնային հավատարմագրման համակարգի (e-accreditation) մշակման համար։ Այս համակարգի ստեղծումը նախատեսված էր Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» թիվ 8390-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում։

Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ստեղծման համար Համաշխարհային բանկը Հայաստանին էր տրամադրել ավելի քան 100 հազար դոլար վարկ։ Ծրագիրն իրականացնելու համար ընտրվեց «Հարմոնիա տեղեկատվական համակարգերի և կրթության զարգացման» հիմնադրամը։ Թե ինչպես է ընտրվել «Հարմոնիան», եղել են արդյոք մասնակից այլ ընկերություններ, հայտնի չէ։ Ո’չ Էկոնոմիկայի նախարարությունը, ո’չ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը չեն պատասխանել այս հարցին

Այս համակարգի շահառուները պիտի լինեին Հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ) աշխատակիցները, հավատարմագրման կոմիտեները, հավատարմագրման գնահատողները և տեխնիկական գնահատողները, փորձագետները, հավատարմագրված և հավատարմագրմանը հավակնող իրավաբական անձինք։

Համաձայն Կառավարության հաստատած վարկային ծրագրի՝ ընտրված մասնակիցը պետք է.

Ուսումնասիրի և գնահատի ՀԱՄ-ի (հավատարմագրման ազգային մարմնի) գործող համակարգը, նոր պահանջների համաձայն մշակի արդիականացման պլան:

Սահմանի հիմնական գործունեությունը, տվյալների շրջանակը, գործարքները և այլն:

Մշակի հանձնարարականի տեսլականը և նպատակները ու ներկայացնի Պատվիրատուին:

Իրականացնի Համակարգի նախագծում, ծրագրավորում և ներդրում:

Տվյալների փոխանցում այլ տվյալների բազայից, անհրաժեշտ ֆորմատի փոխակերպում:

Պատվիրատուի ներքին կարիքների և համակարգի շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկի մշակում և Պատվիրատուի հաստատմանը ներկայացնում:

Ծրագրավորման համար այնպիսի կիրառական ծրագրի ընտրություն, որի դեպքում հնարավոր լինի հետագայում արդիականացնել/ զարգացնել/փոփոխել:

Էլեկտրոնային հավատարմագրման գործընթացի ավտոմատացում:

Եւ այլն։

Համակարգի ստեղծումը և վերևում նշված ծառայությունները նախատեսվում էր իրականացնել 2020թ. հունիսից՝ երկու տարվա ընթացքում՝ ներառյալ երաշխիքային սպասարկումը:

«Հարմոնիան» աշխատանքն ավարտել է 2021 թվականին։ Նույն տարվա դեկտեմբերի 21-ին ԱՐՄՆԱԲ-ի և «Հարմոնիայի» միջև կնքվել է ընդունման-հանձնման ակտ՝ համակարգի թեստավորման և աշխատակիցների վերապատրաստման աշխատանքներն իրականացնելու համար։

Մեկ այլ հուշագրով «Հարմոնիան» պարտավորվել է մինչև 2023 թվականը համակարգի սպասարկումը իրականացնել առանց լրացուցիչ վճարի։

Համաձայն Կառավարության ընդունած վարկային օրագրի Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը պետք է պատրաստ լիներ 2022 թվականի հունիսին։ Իսկ համակարգը մինչ օրս չի գործում։

Հավատարմագրման ազգային մարմնից «Հետքին» տեղեկացրին, որ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել համակարգը՝ հիմք ընդունելով 2023-ին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են նույնականացման համակարգերին։

«Օգտատերերի (համապատասխանության գնահատման մարմինների) կողմից համակարգ մուտք գործելու հետ կապված տեխնիկական խնդիր է առաջացել, մասնավորապես՝ համակարգի նախագծով օգտատերերի մուտքը համակարգ պետք է ապահովվեր eID միջոցով, սակայն ԷԿԵՆԳ-ի (Էլեկտոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) կողմից նշված տարբերակը մերժվել է՝ տվյալ պահին «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակով մուտք գործելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հավատարմագրման ազգային մարմնից։

Էլեկտրոնային համակարգի գործարկման համար անհրաժեշտ էր նաև ունենալ թույլտվություն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին հարցումներ կատարելու համար։ Այս թույլտվությունը ԷԿԵՆԳ-ը տվել է միայն 2024 թվականին։

Նշված փոփոխությունները համակարգում կատարելու, ինչպես նաև սպասարկման ժամկետը ևս մեկ տարի երկարաձգելու համար Հավատարմագրման ազգային մարմինը 2024 օգոստոսի 7-ին հայտարարել է նոր մրցույթ։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 ընկերություն՝ «Սմարթիմփայեր» ՍՊԸ-ն և համակարգն արդեն ստեղծած «Հարմոնա» հիմնադրամը։

Նշված աշխատանքն իրականացնելու համար «Սմարթիմփայեր» ՍՊԸ-ն առաջարկել է 32 մլն 212 հազար դրամ, իսկ «Հարմոնիան»՝ 35 մլն 400 հազար դրամ։ Հաղթող է ճանաչվել «Հարմոնիան»։

Հավատարմագրման ազգային մարմնից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, թե բաց մրցույթի ընտրված մասնակիցը ճանաչվել է հաշվի առնելով գնումների մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ ընտրված մասնակիցը կարող է որոշվել նաև մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին կամ հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմաններին հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարն ամենաբարձրն է։

Մենք հարցում էինք ուղարկել նաև Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք նախարարությունը հայտարարել է մրցույթ էլեկտրոնային հավատարմագրման համակարգ ստեղծելու համար։ Եթե այո, ապա ո՞ր ընկերությունն է հաղթել մրցույթում, ո՞ր ընկերություններն են մասնակցել մրցույթին, յուրաքանչյուրն ի՞նչ գնառաջարկ է ներկայացրել, որքա՞ն գումար է վճարել նախարարությունը էլեկտրոնային հավատարմագրման համակարգ ստեղծելու համար, և ի՞նչ աղբյուրից է վճարվել գումարը։

Պատասխանել են, որ նախարարությունը մրցույթ չի հայտարարել և էլեկտրոնային համակարգ ստեղծելու համար գումար չի վճարել։ Այս պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ «Հարմոնիան» աշխատանքն իրականացրել է անվճար։ Մինչդեռ «Հարմոնիային» գումար վճարվել է՝ կատարած աշխատանքի համար, բայց ոչ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ստացվում է, որ պետությունը «Հարոնիային» վճարել է սկզբում Համաշխարհային բանկից ստացված վարկային գումարից, մինչև տարեվերջ էլ պատրաստվում է վճարել ևս 35,4 մլն դրամ, սակայն մինչ օրս համակարգը չի գործում և հավատարմագրման համակարգը թվայնացված չէ։

Մեզ հետ զրույցում «Հարմոնիայի» տնօրեն Մուրադ Մուրադյանն ասաց, որ իրենք կատարել են պայմանագրով նախատեսված աշխատանքները։ Նաև սպասարկման ժամկետում իրականացրել են համակարգի լավարկումներ։

«Այդ ընթացքում իրենք չեն մտել արտադրական ռեժիմ՝ օրենսդրական փոփոխությունների պատճառով։ Սպասել են, տեսնեն նույնականացման ո՞ր տարբերակով գնան, ո՞նց անեն եւ սերվերների են սպասել ԷԿԵՆԳ-ից, որ համակարգը տեղադրվի ԷԿԵՆԳ-ում։ Բայց չեն ստացել այդ թույլտվությունները։ Այդ ամբողջ ընթացքում համակարգը մեր կողմից հասցվել է վերջնական վիճակի։ Երաշխիքային սպասարկման ժամկետի ավարտից հետո մեզ դիմել են, հարցրել ի՞նչ անենք, որ էս փոփոխություններն արվեն։ Մենք գրել ենք, որ առաջարկում ենք դա անել երբ կլինի սպասարկման պայմանագիր՝ նոր պայմանագիր։ Եվ եթե մենք հաղթենք, սպասարկման պայմանագրում կանենք փոփոխությունները»,- ասաց Մուրադյանը։

Մուրադյանը նաև հավելեց, որ սպասարկման պայմանագիրն արդեն ստորագրվել է և պայմանագրով նախատեսվում են նաև այդ փոփոխությունները։ Մուրադ Մուրադյանի կարծիքով՝ մոտ 2 ամսվա ընթացքում համակարգը կմտնի արտադրական ռեժիմ։

«Հարմոնիայի» իրականացրած ծրագրերին նախկինում նույնպես անդարադարձել էինք։ Մասնավորապես գրել էինք, որ սնանկության էլեկտրոնային համակարգը, որի ստեղծման համար Արդարադատության նախարարությունը վճարել էր 172,8 մլն դրամ, չի գործում։ Որպես չգործելու պատճառ նախարարությունը նշում է դատավորների մակագրման CAST համակարգի հետ սահուն փոխգործելիության ապահովման անհնարինությունը։ Նույն խնդիրն ունի նաև վարչական դատարանի էլեկտրոնային մոդուլը, որի ստեղծման համար վճարվել էր 240 մլն դրամ»,–գրում է լրատվամիջոցը։

 

դիտվել է 303 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Բոլոր դիրքերից Ադրբեջանը պատրաստվում է անցնել հոշոտման, եթե․․․ (video) Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը. Շարմազանով Փաշինյանն անցավ քրեական ենթամշակույթին․․․ (video) Խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության». «Միասին» «Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար Փաշինյանն ու ՔՊ-ականները այլևս բացահայտել են իրենց հաջորդ հրեշավոր քայլը․պահեստազորի փոխգնդապետ (video) «էս ո՞վ են սրանք․ թուրքի տակ պառկածը չի՛ կարա իմ երկիրը պահի»․ Արթուր Այվազյան (Մանախ) (video) Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Ստամբուլում Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին #ՀԻՄԱ․ Սյունիքում կրակոցներ են․․․ Փաշինյանի խաղաղությունը հասել է․․․ Հայկ Մամիջանյան (video) Ջահերով երթը մեր հայ լինելու, մեր էության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է. քաղաքագետի հիշողությունները՝ 25-ամյա հեռավորությունից Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան Ում կարգելվի Վրաստանում բնակության թույլտվություն տալ Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը Դանակահարվածն ասել է, թե վայր է ընկել. վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները դեռ հայտնի չեն Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հյուսիսային մարզերում Սասուն Միքայելյանի հիմնարկին պետբյուջեից 234 մլն դրամ կհատկացվի Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am