Չաշխատելու համար պատիժ չկա

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ցանկանում է աշխատաժողով անցկացնել 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Ընդ որում, քանզի այդ ընկերությունների թիվը հազարից ավելին է, կա նաև վերապահում՝ «ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով»: Ժամանակը ցույց կտա, թե քանիսը կմասնակցեն դրան, իսկ հիմա արդեն կա տեսակետ, որ այս աշխատաժողովը ոչ թե կիրառական, գործնական, այլ բացառապես PR նպատակ ունի՝ առաջիկա ընտրությունների համատեքստում:

Ընդհանրապես, իշխանական վերնախավում շատ են խոսում, որ գործարար միջավայրը պետք է բարելավել, որն էլ իր հերթին կբարձրացնի երկրի նեդրումային գրավչությունը։ Սակայն, դատելով իրավիճակից, հասկանում ենք, որ սրանք միայն խոսքեր են՝ կենացների մակարդակում։ Նախ՝ պետք է հաշվի առնել, որ պետական կառավարման ահռելի համակարգը, ըստ շատ փորձագետների, վերջին 6-7 տարում լցվել է անպատասխանատու և ոչ կոմպետենտ պաշտոնյաներով։ Խոսքը հիմնականում ղեկավար կազմի մասին է: Ընդ որում, այս անձինք մի հարցում հաստատ տաղանդավոր են. նրանք տիրապետում են արհեստական և մտացածին խնդիրներ ստեղծելու և ոչ իրական խնդիրներ «լուծելու» արվեստին։

Ի դեպ, շատ գործարարներ նշում են, որ մասնավորաբար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դարձել է գործարար աշխարհի «աքիլեսյան գարշապարը»։ Ավելին, գործարարների մեջ կա տարածված խոսույթ. «Եթե ուզում ես խոստումնալից ծրագիրդ վիժի հենց սաղմնային փուլում, ապա դիմիր Տիգրան Խաչատրյանին»։ Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ նա, որպես կանոն, անընդհատ բարդացնում կամ միանգամից տապալում է ծրագրերը՝ գործարարներին գցելով «բյուրոկրատական շրջանաձև դժոխքի մեջ»: Սա նույնիսկ զարմանալի չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կա գլխավոր «կանոն»՝ չաշխատելու և վնասարարության համար պատիժ չի հասնում։

Ըստ այդմ, նույն գործարար շրջանակներում հարց է առաջանում՝ Փաշինյանի նախաձեռնած աշխատաժողովի հիմնական զեկուցողը Տիգրան Խաչատրյա՞նն է լինելու, թե՞ ամեն դեպքում վարչապետը կցանկանար, որ այդ համաժողովը չտապալվեր։

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Աննայի ցնցումները երկու պատճառ ունեն․ Անժելա Թովմասյան (video) Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Գազամատակարարման պլանային դադարեցում Աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ որ հարցեր լուծել․ Երկրորդ նախագահ (video) Ուկրաինան շուտով Ավստրալիայից կստանա երկար սպասված օգնություն Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի բանախոսության Խի՞ պետք է ես խնդրեի երրորդ նախագահին մասնակցել ընտրություններին․ Ռոբերտ Քոչարյան (video) Թրամփը գոռում էր խաղաղության մասին, բայց տեռոր էր իրականացնում. Մասուդ Պեզեշկիան Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրոգոտում աճի կանխատեսումը Հալեպի նահանգում դաժան բախումներ են տեղի ունեցել քրդերի և Սիրիայի ԶՈւ-ի միջև Դատախազը մնացել է վարչապետի օգնական` դատախազի լիազորություններով. Ռոբերտ Քոչարյան Հակոբյան Աննա՛,դու պիտի պատասխան տաս՝ ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, ինչ եք արել․Մարգարյան (video) Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Թրամփի հետ քննարկել են Ուկրաինան Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դեռ բաց հարցեր են մնում․ Ալիևի օգնական Աննա՛,դե տենց գողական ես՝ Ալիևին ու Մեհրիբանին ասա՝ ոջիլ, թե գիտե՞ս՝ ոջիլի պես կճզմեն քեզ․ Զոհրաբյան (video) Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ Հռոմի պապը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոօլենովկան և Մարյինոն «Ես քո անցյալը լավ գիտեմ՝ ով ես եղել»․ գնդապետ Մախսուդյանը խայտառակեց Արծրուն Հովհաննիսյանին (video) ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան նախնական համաձայնության են եկել մի շարք ոլորտներում համագործակցության շուրջ Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից. News.am Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին, ես վստահ չեմ. Ռոբերտ Քոչարյան Ճգնաժամային իրավիճակներում կարող եմ կառավարել, այն մարդն եմ, որը ստեղծված իրավիճակում կարող է հարցերը լուծել. Քոչարյան Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա առնվազն երկու միլիարդը փոշիացրել է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am