Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն ապահովել է շուրջ մեկ միլիոն դիտում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 17-ին շուրջ երկուսուկես տարվա դադարից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի քան 4 ժամ տևած մամուլի ասուլիսը բավական մեծ արձագանք ունեցավ, որոնք չեն դադարում անգամ հաջորդող օրերին։ Ասուլիսը լայնորեն տարածվեց նաև հարևան երկրների և արտասահմանյան այլ երկրների լրատվամիջոցներում ու հատկապես Սփյուռքում։

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 50 լրատվամիջոց: Բազմաթիվ լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են մամլո ասուլիսը, ինչը վկայում է երկրորդ նախագահի խոսքից մեծ ակնկալիքների մասին։ «Փաստը» ուսումնասիրեց ուղիղ հեռարձակմամբ լուսաբանած բազմաթիվ լրատվամիջոցներից 16-ում հանրային հետաքրքրության դիտումների պատկերը՝ ասուլիսից 48 ժամ անց՝ փետրվարի 19-ին։

Եվ այսպես, դիտարկեցինք «Ազատություն» ռ/կ, News.am, 5-րդ ալիք, 24news. am, Faktor TV, Yerevan.today, Civilnet, Yerkir.am, «Երկիր Մեդիա», Hayeli կայքերի ֆեյսբուքյան և յութուբյան, Armlur. am, «Առավոտ», «Հրապարակ», 168.am, Politik.am, A1Plus կայքերի յութուբյան էջերը (վերջիններս ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում չեն ունեցել), Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան դաշինքի» ֆեյսբուքյան պաշտոնական էջերը։

Փետրվարի 19-ին ժամը 15։30-ի դրությամբ թվարկված հարթակներում ասուլիսը դիտել էր 958144 օգտատեր: «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռ/կ ֆեյսբուքյան էջում, օրինակ՝ արձանագրվել է մոտ 400 հազար դիտում, «5-րդ ալիքի» ֆեյսբուքյան էջում՝ 53500, յութուբյան էջում՝ 61 հազար, Yerevan.today -ի ֆեյսբուքյան էջում՝ 58400, Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ 114 հազար և այսպես շարունակ։ Կրկնենք՝ խոսքը վերաբերում է ամբողջական ասուլիսի ուղիղ հեռարձակմանը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ տեղադրել են ասուլիսից հատվածներ՝ տեսանյութերով, որոնց դիտումները չենք հաշվարկել։ Ասուլիսը, ի դեպ, ուղիղ հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի նկատմամբ հետաքրքրության ամբողջական պատկերը շատ ավելի մեծ է։

դիտվել է 414 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ու՞ր է․ Երվանդ Բոզոյան (video) Իսրայելը վերահսկողություն կհաստատի ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահու Աննայի ցնցումները երկու պատճառ ունեն․ Անժելա Թովմասյան (video) Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Գազամատակարարման պլանային դադարեցում Աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ որ հարցեր լուծել․ Երկրորդ նախագահ (video) Ուկրաինան շուտով Ավստրալիայից կստանա երկար սպասված օգնություն Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի բանախոսության Խի՞ պետք է ես խնդրեի երրորդ նախագահին մասնակցել ընտրություններին․ Ռոբերտ Քոչարյան (video) Թրամփը գոռում էր խաղաղության մասին, բայց տեռոր էր իրականացնում. Մասուդ Պեզեշկիան Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրոգոտում աճի կանխատեսումը Հալեպի նահանգում դաժան բախումներ են տեղի ունեցել քրդերի և Սիրիայի ԶՈւ-ի միջև Դատախազը մնացել է վարչապետի օգնական` դատախազի լիազորություններով. Ռոբերտ Քոչարյան Հակոբյան Աննա՛,դու պիտի պատասխան տաս՝ ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, ինչ եք արել․Մարգարյան (video) Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Թրամփի հետ քննարկել են Ուկրաինան Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դեռ բաց հարցեր են մնում․ Ալիևի օգնական Աննա՛,դե տենց գողական ես՝ Ալիևին ու Մեհրիբանին ասա՝ ոջիլ, թե գիտե՞ս՝ ոջիլի պես կճզմեն քեզ․ Զոհրաբյան (video) Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ Հռոմի պապը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոօլենովկան և Մարյինոն «Ես քո անցյալը լավ գիտեմ՝ ով ես եղել»․ գնդապետ Մախսուդյանը խայտառակեց Արծրուն Հովհաննիսյանին (video) ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան նախնական համաձայնության են եկել մի շարք ոլորտներում համագործակցության շուրջ Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից. News.am Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին, ես վստահ չեմ. Ռոբերտ Քոչարյան Ճգնաժամային իրավիճակներում կարող եմ կառավարել, այն մարդն եմ, որը ստեղծված իրավիճակում կարող է հարցերը լուծել. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am