ԱՄՆ մեկնելը 4,5 անգամ ավելի մատչելի է քան Սեւանի շուրջ «փաշինյանական հեծանվավազքը»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ իր գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ 4,5 անգամ ավելի մատչելի է եղել, քան 2 օրում Սեւանի շուրջ կատարած «փաշինյանական հեծանվավազքը»։ Հիշեցնենք, որ 15 մլն դրամ՝ գրեթե 40 հազար ԱՄՆ դոլար էր արժեցել Սեւանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։

Փետրվարի 3-ից 7-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը եղել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, որի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվել էր 3 մլն 361 հազար 119 դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնել էին վարչապետի աշխատակազմից։

Իհարկե, վարչապետ Փաշինյանի այցը Ամերիկա շատ հարցեր է առաջացրել, եւ գրեթե որեւէ մեկը պատասխան չի ստացել։ Թե ինչ էր անում հայկական պատվիրակությունը վարչապետի մակարդակով Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի նախաճաշին, եւ թե ինչ էր կորցրել աթեիստ Արսեն Թորոսյանը «Ազգային աղոթքի նախաճաշին» վարչապետի եւ կառավարական պատվիրակության հետ, հարցական է։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր նաեւ Ազգային ժողովի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե որքան է արժեցել Արսեն Թորոսյանի այցը ԱՄՆ։

Հարցմանն ի պատասխան հայտնել էին. «Սույն թվականի փետրվարի 3-6-ը Վաշինգտոն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի գործուղման ճանապարհածախսի ընդհանուր գումարը կազմել է 586 հազար դրամ»,- նշված է հարցման մեջ։ Բայց ԱՄՆ ավիատոմսը միայն մոտավորապես 400 հազար ՀՀ դրամ է, հարց է առաջանում՝ որտեղ է գիշերել Թորոսյանը 186 հազար դրամով, ինչով է սնվել այդ դեպքում:

Փաշինյանի հրապարակումներից հասկանում ենք, որ Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան, սակայն պատվիրակության կազմում Հակոբյանի անունը բացակայում էր։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից փոխանցել էին, որ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու ծախսերը կատարվել են անձնական միջոցների հաշվին։

Կարճ ասած, Փաշինյանն ու իր թիմակիցները սկսել են պաշտոնապես քիչ ցույց տալ իրենց ծախսերը, որոնք ակնհայտորեն ավելի շատ են, քան պաշտոնական պատասխաններում արտացոլվածը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Հալեպի նահանգում դաժան բախումներ են տեղի ունեցել քրդերի և Սիրիայի ԶՈւ-ի միջև Դատախազը մնացել է վարչապետի օգնական` դատախազի լիազորություններով. Ռոբերտ Քոչարյան Հակոբյան Աննա՛,դու պիտի պատասխան տաս՝ ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, ինչ եք արել․Մարգարյան (video) Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Թրամփի հետ քննարկել են Ուկրաինան Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դեռ բաց հարցեր են մնում․ Ալիևի օգնական Աննա՛,դե տենց գողական ես՝ Ալիևին ու Մեհրիբանին ասա՝ ոջիլ, թե գիտե՞ս՝ ոջիլի պես կճզմեն քեզ․ Զոհրաբյան (video) Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ Հռոմի պապը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոօլենովկան և Մարյինոն «Ես քո անցյալը լավ գիտեմ՝ ով ես եղել»․ գնդապետ Մախսուդյանը խայտառակեց Արծրուն Հովհաննիսյանին (video) ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան նախնական համաձայնության են եկել մի շարք ոլորտներում համագործակցության շուրջ Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից. News.am Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին, ես վստահ չեմ. Ռոբերտ Քոչարյան Ճգնաժամային իրավիճակներում կարող եմ կառավարել, այն մարդն եմ, որը ստեղծված իրավիճակում կարող է հարցերը լուծել. Քոչարյան Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա առնվազն երկու միլիարդը փոշիացրել է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան Պատասխան եք տալու․ Ռոբերտ Քոչարյանն՝ ԱԺ վերջին լկտիության մասին (video) «Եվրասիան» այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան Прикосновение к наследию: активисты «Евразии» посетили дом-музей братьев Орбели Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը կկայանա այսօր. ժամը հայտնի է #ՀԻՄԱ․ Թորոսյան Արսե՛ն,Տավուշում չերևաս․քեզ փոխանցել են՝ հերդ էլ, մերդ էլ․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) 36-ամյա տղամարդը ավագ դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել մերկացրած սեռական օրգանները Այո՛, տարանջատում կա. Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ Տխմարը պետք է իմանա, որ տխմարությունը իր միջից երբեք դուրս չի գա․․ Անժելա Թովմասյանը՝ Աննա Հակոբյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am