Պատահական չի ընտրվել «գաղափարախոսական» ուղերձի օրը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի ուղերձին․

«Նիկոլ Փաշինյանն անշուշտ բոլորովին պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը:

Այս օրերը արցախյան շարժման տարեդարձիի օրերն են՝ փետրվարի 18-20, իսկ արցախյան շարժումը Հայաստանի հանրապետության գաղափարախոսական հիմքն է:

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումներից մեկում բաց տեքստով խոստովանել էր, որ դրել է Հայաստանում գաղափարախոսական վերանայման խնդիր:

Այդ իմաստով, կրկնեմ, «ուղերձի» պահն ընտրված է «խորհրդանշականության» հաշվարկով:

Չեմ բացառում, որ դա չէ իհարկե միակ հաշվարկը: Կարող են լինել նաեւ արտաքին այլ հանգամանքներ, մասնավորապես այն գաղափարախոսական «գիծը», որ Մյունխենի համաժողովում քաշեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը:

Շատերն այս առումով կարծիք են հայտնում, որ Տրամպի թիմի գաղափարախոսական պատկերացումներն ու Փաշինյանի գաղափարախոսական ուղենիշները՝ հակոտնյա են: Առերեւույթ՝ այո: Հարցն այն է սակայն, խորքային իմաստով դրանք չեն կարող լինել հակոտնյա, այն պարզ պատճառով, որ դրանք համեմատելի «մեծություններ» չեն: Համեմատելի չեն ոչ թե մասշտաբով, այլ տրամաբանությամբ:

Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» այսպես ասած հայեցակարգային կամ «գաղափարախոսական» առանցքը որեւէ կերպ չի աղերսվում Տրամպի առաջ քաշածին, որովհետեւ Հայաստանը չկա Տրամպի գաղափարախոսական «էքսպանսիայի» հասցեների շարքում:

Դա Փաշինյանի համար կարող է ունենալ ֆինանսական որոշակի հետեւանք, բայց ոչ քաղաքական: Որովհետեւ ֆինանսականն էլ այս կամ այն կերպ փոխհատուցելի է, եթե քաղաքական հետեւանքի բաղադրիչ չէ:

Ըստ այդմ, համարձակվում եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը այժմ պարզապես խնդիր է դնում «իրական Հայաստանի» իր «գաղափարախոսությունը» որոշակիորեն ադապտացնել ԱՄՆ ու Եվրոպայի միջեւ «մանեւրելու» հնարավոր անհրաժեշտությանը»:

դիտվել է 638 անգամ
Լրահոս
«Ակումբի վրա դրվել են մեծ փողեր և կան նաև արդյունքներ՝ թե սպորտային, թե քաղաքական»․ Արտյոմ Տոնոյան Գնացեք ողջ ֆեդերացիայով Հենրիխ Մխիթարյանի ոտքերը լվացեք ու ջուրը խմեք. Սամվել Ֆարմանյան Եթե կարողանայի գուշակել, միլիարդատեր կլինեի. Վարդան Արամյանը` ռուբլու փոխարժեքի մասին․ Sputnik Արմենիա Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կրթության նախարարությունը վերացնելու վերաբերյալ Ռուս-ուկրաինական հակամարտություն. Կրասնոդարի նավթաբազայում պայթյուն է եղել, Օդեսան ենթարկվել է զանգվածային հարձակման ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում. Իրավիճակը թեժանում է Ինչու՞ ՀՀԿ- ն, որպես ԱԺ մեծամասնություն ունեցող ուժ, համաձայնվեց ցրել ԱԺ-ի այդ գումարումը. Քրիստինա Նազարյան Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել. Վահե Սարգսյան Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի Ինչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում ․ իրավիճակը թեժանում է Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է Ալիևը «կուտը չկերավ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. հայտնի է՝ ով կփոխարինի նրան Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. օրինախախտում Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան Նույնը սցենարը Հայաստանում Նիկոլի ռեժիմը կիրառում է արդեն մի քանի տարի. Հովհաննես Ավետիսյան Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ո՛չ. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am