ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ փրկարար ծառայությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի, Գյումրու, Ամասիայի, Ախուրյանի, Բերդի, Իջևանի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Ճամբարակ, Դիլիջան և Ապարան քաղաքներում տեղում է ձյուն։
Արագածի տարածաշրջանում բուք է։
Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի