Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հունվարի 17-ին մեղավոր է ճանաչել Գարիկ Գալեյանին և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ապա, հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ նշանակվել 1 տարի վեց ամիս ժամկետը։ Դատարանը միևնույն ժամանակ անմիջապես փոխել է Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ տնային կալանքով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով պաշտպանը պահանջում է բեկանել այն և արդարացնել Գալեյանին։

Վերաքննիչ բողոքով պաշտպանության կողմն ուշադրություն է հրավիրել մի շարք հանգամանքների վրա, այդ թվում՝ Գալեյանի գործողությունների որակման վրա՝ պնդելով, որ խուլիգանություն այն գնահատվել չէր կարող։ Մասնավորապես, Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է՝ եթե անգամ արարքը կատարվել է հասարակական վայրում կամ հասարակության ներկայությամբ, բայց չի կատարվել խուլիգանական դրդումներով, ապա այն խուլիգանություն չէ, Գալեյանը չի գործել խուլիգանական դրդումներով։

«Խուլիգանական դրդման էությունը իր անձը հասարակությունից վեր դասելն է, այլոց հաշվին ինքնահաստատվելու նպատակով գործողություններ կատարելը։ Վեճին ներկա են գտնվել միայն իր բախտակից ծնողները, ինչու՞ պետք է ձգտեր նրանց մոտ ինքնահաստատվել կամ իր անձը նրանցից վեր դասեր»,- նշել է փաստաբանը։

Բացի այդ, Գարիկ Գալեյանի գործողությունը հետևանք էր սադրանքի։ Փաստաբանի խոսքով՝ այն սադրանքին տրված գնահատական էր, ուստի չի կարող խուլիգանություն համարվել։

«Դատարանը սադրանքի փաստին ամենևին անդրադարձ չի կատարել։ Իսկ սադրանքի մասին մոտ մեկ տասնյակ հանգամանքներ են վկայում, օրինակ՝ եթե այդ անձինք եկել էին դատախազության դուռը նկարելու, ապա մյուս լրատվամիջոցների նկարահանումներով ինչո՞ւ չեն երևում նրանց այդ գործողությունները, ո՞ւր է նրանց պատրաստած ռեպորտաժի մնացած հատվածը, ինչո՞ւ հետագայում չեն եկել և նկարել իրենց հաղորդումը և ի վերջո ՝ ինչպե՞ս պետք է նկարեին, երբ դուռը փակ էր մի քանի շարք ոստիկաններով»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անգամ մեղադրանքի կողմի վկաներն են փաստել, որ խուլիգանություն չի կատարվել, դատարանում Արթուր Խուդինյանը ցուցմունք տվեց, որ հասարակական կարգի խախտում տեղի չի ունեցել։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել խտրական վերաբերմունքի վրա՝ արձանագրելով ՝ պետությունը խտրական վերաբերմունք է դրսևորել։

«Եթե Ալեն Սիմոնյանի նկատմամբ անձի դեմքին թքելու համար խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվում, ապա մեկ այլ անձի նկատմամբ, ուրիշի վրա մաքուր ջուր լցնելու համար, ևս չի կարող քրեական հետապնդում իրականացվել»,- նշել է Հովհաննիսյանը։

Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 8-ին՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Հատկանշական է, որ Գալեյանի ձերբակալությանը նախորդել էր «Որդիների կանչ» ՀԿ հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի ավագանու ընտրություններին սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին։ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Ընդ որում, խոսքը իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի մասին է։ Միջադեպի ընթացքում վասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Փաշինյանին բողոքի ակցիայով են դիմավորել «Ինչ խայտառակ տեղեկություններ են փոխանցել ջավախահայերը Վազգեն Միրզախանյանի մասին» (video) Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է. Վարդան Օսկանյան Նիկոլի ադրբեջանական «պարտնիյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի. Արմեն Հովասափյան Ի՞նչ է քննիչը նախազգուշացրել փաստաբան Ռոման Երիցյանին (video) Արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը. Անուշ Պողոսյան «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Կապ տեսնում եմ երեկվա մեր խորհրդակցության հետ․ Արցախի ԱԺ նախագահը՝ քննչական գործողությունների մասին Ռոբերտ Քոչարյանի կարևոր մեսիջը՝ 7 րոպեում (video) Վազգեն Միրզախանյա՛ն, շտապ զանգահարիր Ալիևին․ Անժելա Թովմասյան (video) Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը Փաստաթղթեր են փնտրում․ Արցախի պետնախարարը մանրամասներ է հայտնել Գաղտնի փաստաթուղթ են ուզում գտնել․ ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի դեմ գործը խուզարկության հետ (video) «Հատուկ մեծագլխի համար ասեմ՝ ինչքան փող է բերել Ռոբերտ Քոչարյանն Արցախից»․ Անժելա Թովմասյան (video) Արշավ է, Արցախի ներկայացուցչության շենքն ուզում են խլել․ Ռոման Երիցյան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում․ պատգամավոր «Նռնակը ձեռքը կապիկին նայեք․․»․ Տիգրան Չոբանյան (video) Աննա Վարդապետյա՛ն, գեներալի սենյակում լացում էիք, հիմա գո՞րծ եք կարում այդ նույն գեներալի վրա․ ակցիա (video) «Արա Նիկո՛լ, այ․․․ խի՞ ես ադրբեջանցու մոտ բամբասում եկեղեցուց»․ Շպրոտը խայտառակում է Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Փաշինյանի ինքնաթիռը չհասավ Մոսկվա․․․ (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ «Ծեծելու են ու ջարդեն․ սա լինելու է սրանց վերջը»․ Տիգրան Չոբանյան (video) Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է «Հոգևորականներն իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ» պնդումը հակաօրինական է ու հակազգային. Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am