Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան

Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ փոխնախագահի ինստիտուտի և սահմանադրական կարգավիճակի մասին

Վերջին շրջանում քննարկման առարկա էր դարձել գրառումս, որտեղ նշել էի, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը քաղաքական որոշումներ կայացնող չէ։ Եղել էին մի շարք անհամաձայնություններ այս պնդման հետ, ուստի ցանկացա հիմնավորել կարծիքս։

ԱՄՆ փոխնախագահը

Փոխնախագահի հիմնական պարտականությունները, ըստ ԱՄՆ Սահմանադրության, հետևյալն են.

Սենատը նախագահելը (արարողակարգային գործառույթ),
Քվեարկելը, երբ Սենատում ձայները հավասար են բաշխվում (գործնական գործառույթ),
Նախագահի առաջին իրավահաջորդ լինելը նրա մահվան, հրաժարականի, իմփիչմենթի (միայն պաշտոնից հեռացնելու դեպքում) կամ անաշխատունակության պարագայում։
Փոխնախագահի դերն ու քաղաքական նշանակությունը ձևավորում է նախագահը։ ԱՄՆ որոշ նախագահներ իրենց փոխնախագահներին տրամադրել են լուրջ արտաքին և ներքին քաղաքական գործիքներ՝ նրանց դարձնելով ազդեցիկ գործիչներ։ Օրինակ՝ Բայդենը Օբամայի վարչակազմում, Չեյնին՝ Բուշ կրտսերի, Բուշ ավագը՝ Ռեյգանի և այլն։

Լինում են նաև դեպքեր, երբ փոխնախագահի լիազորությունները, կախված քաղաքական իրավիճակից, նվազ ազդեցիկ են լինում։ Օրինակ՝ Փենսը Թրամփի վարչակազմում, Հարիսը՝ Բայդենի, Ջոնսոնը՝ Քենեդու, Քուեյլը՝ Բուշ ավագի ժամանակ։

Կարճ ասած՝ հենց նախագահն է որոշում, թե որքան ազդեցիկ և կենտրոնական ֆիգուր լինի իր փոխնախագահը և ինչ ուղղություններով աշխատի կամ՝ չաշխատի։ ԱՄՆ պատմության ընթացքում 47 նախագահների օրոք եղել են 50 փոխնախագահներ։ Չեմ անդրադառնա այն փոխնախագահների լիազորություններին և քաղաքական կշռին, որոնք ընտրվում էին ոչ թե նախագահի, այլ ընտրիչների կողմից և ըստ էության նշանակվում էին առանց նախագահի համաձայնության՝ սկսած Ջոն Ադամսից։

Հիմա գանք մեր օրեր և անդրադառնանք մեր հիմնական հերոսին՝ 50-րդ փոխնախագահ Վենսին։

Փոխնախագահ Վենսը

Վենսը բավականին հետաքրքիր կերպով հայտնվեց Թրամփի շրջապատում։ Նրա բեսթսելերը կարդացել էին Թրամփի որդիները՝ Դոնն ու Էրիկը, ովքեր ծանոթացրեցին իրենց հորը երիտասարդ սենատորի հետ։ Ավելին, հենց նրանց ջանքերով Թրամփի վարչակազմում չհայտնվեցին հանրապետական այնպիսի կարկառուն գործիչներ, ինչպիսիք են Պոմպեոն և Նիկի Հեյլին, քանի որ նրանց ֆոնին ապագա նախագահի թեկնածուն կարող էր կորցնել մրցակցային առավելությունները։ Այո, նրան դիտարկում են որպես հաջորդ նախագահ, քանի որ Թրամփին օդ ու ջրի պես պետք է լինելու իր մարդուն ունենալ 4 տարուց։ Սակայն այս պահին Թրամփը Վենսին լայն լիազորություններ չի տալիս։ Ավելին, ասում է, որ նա իր իրավահաջորդը չէ։ Սա շատ տրամաբանական մոտեցում է. Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ, ինչպես նաև վերջինիս հետ ինչ-որ առումով իշխանություն կիսել՝ որպես բարձրացող և փայլող նոր աստղ։ Մյուս կողմից Վենսը դեռ պետք է ապացուցի իր՝ իրավահաջորդ լինելու արժանիքները: Այս ամենը շատ «Թրամփային» մարտավարություն է:

Վենսը Թրամփի համար օգտակար է լինելու Կոնգրեսի հետ աշխատանքներում՝ հաշվի առնելով նրա ունեցած փորձն ու անցած ճանապարհը: Արտաքին քաղաքական որոշումներում Վենսը դեռևս փորձառություն չունի և եկեք համաձայնենք, որ Մյունխենյան նրա ելույթը Թրամփի մեսիջն էր աշխարհին՝ համեմված տիպիկ թրամփյան ձևակերպումներով:

Հետևաբար, Թրամփը Վենսին իշխանության մեջ մասնաբաժին կտա շուրջ 2 տարի անց, եթե նա արդարացնի Թրամփի սպասելիքները և երկրորդ անգամ ընտրվի նրա կողմից՝ այս անգամ որպես իրավահաջորդ։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի և Վենսի հանդիպմանը, ապա ես դա դիտարկել եմ ոչ թե հայաստանյան ներքաղաքական, այլ ամերիկյան ներքաղաքական կոնտեքստում՝ հաշվի առնելով վերոշարադրյալը, և բաց եմ ցանկացած բանավեճի համար։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Պատերազմի ողբերգական ավարտից հետո ես մի բան որոշեցի․ Բագրատ Սրբազանի պատմությունը (video) Երևանում գործող «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝ Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Արտակ Զաքարյան «Ո՞վ եք դուք․․․ 13 մլն դոլար պարգևավճարով սրանք գնում են զխտկվելու»․ Վահե Մովսիսյան (video) Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ» Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am