Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ կարող է համաձայնել Բալթյան երկրներից ամերիկյան զորքերի դուրսբերմանը: Այս մասին փետրվարի 17-ին գրել է բրիտանական Financial Times թերթը։
Հոդվածում նշվում է, որ ՌԴ-ին սահմանակից երկրներից իր զինվորներին դուրս բերելու Վաշինգտոնի հնարավոր որոշումը Եվրամիությանը խոցելի կդարձնի Ռուսաստանի դեմ, գրում է «Газета.Ru»-ն։ Նշվում է, որ Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել։